![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/14/Barbara_McClintock_%25281902-1992%2529_shown_in_her_laboratory_in_1947.jpg/640px-Barbara_McClintock_%25281902-1992%2529_shown_in_her_laboratory_in_1947.jpg&w=640&q=50)
Բարբարա ՄաքՔլինթոկ
From Wikipedia, the free encyclopedia
Բարբարա ՄաքՔլինթոկ (անգլ.՝ Barbara McClintock, հունիսի 16, 1902(1902-06-16)[1][2][3][…], Հարթֆորդ[4] - սեպտեմբերի 2, 1992(1992-09-02)[1][2][3][…], Հանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բջջագենետիկ գիտնական, ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր[21]։ Իր ողջ կարիերայի ընթացքում ՄաքՔլինթոկը հիմնականում զբաղել է եգիպտացորենի բջջագենետիկայի ուսումնասիրությամբ։ Բարբարա ՄաքՔլինթոկը մշակել է եգիպտացորենի բջիջների քրոմոսոմները դիտարկելու մեթոդ[22] և միկրոսկոպիկ վերլուծության միջոցով բազում հիմնարար հայտնագործություններ արել բջջագենետիկայի բնագավառում[23], այդ թվում մեյոզի ժամանակ տրամախաչման («տրամախաչում» և քրոմոսոմային տեղամասերի փոխանակում) արդյունքում ժառանգական տեղեկատվության վերախմբավորում[24]։ Նա կազմել է եգիպտացորենի առաջին գենետիկական քարտեզը՝ նկարագրելով քրոմոսոմային տեղամասերի ֆիզիկական հատկությունները[25], ցույց տվել տելոմերների և ցենտրոմերների դերը (քրոմոսոմային տեղամասեր, որոնք ներգրավված են գենետիկական տեղեկատվության պահպանման մեջ)[26], կատարել լայնածավալ հետազոտություն եգիպտացորենի հարավամերիկյան տեսակների բջջագենետիկայի և էթնոբոտանիայի վերաբերյալ[27], մշակել տեսություն, որը բացատրում է գենետիկ տեղեկատվության ճնշումը և արտահայտումը սերնդից մյուսը փոխանցելու ընթացքում եգիպտացորենի օրինակով[28]։ 1951 թվականին ՄաքՔլինթոկը հայտնաբերել է տրանսպոզոնները[28]։ Նրա աշխատանքը ճանաչում է ստացել 1960-1970-ական թվականներին, երբ ուսումնասիրվել է 1940-ականներին ՄաքՔլինթոկի կողմից հայտնաբերված գեների կարգավորման մեխանիզմը[29]։ «Շարժական գենետիկական տարրերի հայտնագործման համար» 1983 թվականին ՄաքՔլինթոկը ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի։