From Wikipedia, the free encyclopedia
Բարբարա Յակոբս (իսպ.՝ Bárbara Jacobs, հոկտեմբերի 19, 1947[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի գրող։
Բարբարա Յակոբս Bárbara Jacobs | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1947[1] (76 տարեկան) |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | գրող, թարգմանչուհի, բանաստեղծուհի, ակնարկագիր և լրագրող |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Աշխատավայր | Մեքսիկայի քոլեջ |
Պարգևներ | |
Ամուսին | Աուգուստո Մոնտերրոսո և Vicente Rojo Almazán? |
Bárbara Jacobs Վիքիպահեստում |
Բարբարա Յակոբսը ծնվել է 1947 թվականին, Մեխիկոյում։ Նրանց տանը խոսել են 5 լեզուներով։ Յակոբսի պապիկ-տատիկները եղել են Լիբանանի հրեաներ։ Դպրոց հաճախել է Մոնրեալում, Կանադա[2], այնուհետև վերադարձել է Մեխիկո և ավարտել Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի հոգեբանության բաժինը[3]։
1974-1977 թվականներին Յակոբսը ուսուցանել և հետազոտություններ է կատարել Մեքսիկայի քոլեջում[2]։ Տպագրվել սկսել է 1970 թվականից։ Նրա Las hojas muertas («Մահացած տերևներ», 1987 թվական) նովելն արժանացել է Խավիեր Վիլառուտիայի մրցանակի[4] և թարգմանվել է անգլերեն, իտալերեն, պորտուգալերեն։ Յակոբսի ստեղծագործությունները տպագրվել են անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և գերմաներեն ժողովածուներում՝ Մեքսիկայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Արգենտինայում և Իտալիայում։
Ամուսնացած է եղել Ագուստո Մոնտեռոսոյի (1921-2003) հետ, ով 2000 թվականին եղել է Աստուրիայի արքայադստեր մրցանակի դափնեկիր։ Բարբարան նրա գործը նվիրաբերել է Օվիեդոյի համալսարանին[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.