From Wikipedia, the free encyclopedia
Բարի Քլարկ Բերիշ (անգլ.՝ Barry Clark Barish, հունվարի 27, 1936[1][2], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ 2017 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը ստացել է գրավիտացիոն ալիքների փորձնական ճանապարհով գրանցման համար։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ 2002 թվականից[10], Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։
Բարի Բերիշ անգլ.՝ Barry Barish | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1936[1][2] (88 տարեկան) Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | experimental physicist, համալսարանի դասախոս, ֆիզիկոս և աստղաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | փորձարարական ֆիզիկա, ֆիզիկա[3] և աստղաֆիզիկա[3] |
Անդամակցություն | Ամերիկյան ֆիզիկական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Ջոն Մարշալի անվան դպրոց և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1962) |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (1962) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4][3] |
Եղել է գիտական ղեկավար | Erotokritos Katsavounidis?[5] |
Պարգևներ | |
Barry Barish Վիքիպահեստում |
Նրա ծնողները, Հարոլդ Բերիշը (1911—1988) և Լի Բերիշը (1919—1995) Ռուսական կայսրությունից արտագաղթած հրեաների ընտանիքներից էին[11][12]։ Բարի Բերիշը ծնվել և մեծացել է Հարավային Կալիֆոռնիայում։
Բերկլիի համալսարանում 1957 թվականին ստացել է ֆիզիկայի բակալավրի աստիճան, և ապա 1963 թվականին պաշտպանել է իր դոկտորական աշխատությունը, որի թեման էր բարձր էներգիաների ֆիզիկան։ 1963 թվականից սկսած աշխատում է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։
1994 թվականից LIGO-ի առաջատար հետազոտողն էր, իսկ 1997 թվականից տնօրենը։ Բերիշը նաև աշխատել է Ֆերմիլաբում և Միջազգային գծային կոլայդերի վրա։ Հանդիսանում է Ամերիկյան ֆիզիկական միության անդամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.