բարոյագիտության ուսումնասիրության օբյեկտ, հասարակական գիտակցության ձևերից մեկը, From Wikipedia, the free encyclopedia
Բարոյականություն կամ մորալ (լատին․՝ moralitas, լատին․՝ mores բարքեր), բարոյագիտության ուսումնասիրության օբյեկտ, հասարակական գիտակցության ձևերից մեկը, սոցիալական հասկացություն, որ կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա հասարակական կյանքի առանց բացառության բոլոր բնագավառներում։
Մորալ կամ բարոյականություն բառը ներմուծվել է Ցիցերոնի կողմից։ Լատիներեն mores նշանակում է հասարակական բարքեր, չգրված կանոններ[1]։
Իր պահանջների հիմնավորման և իրագործման եղանակով բարոյականությունը տարբերվում է մասսայական գործունեության ձևավորման մյուս մեթոդներից (իրավունքից, արտադրական–վարչական կարգապահությունից, պետական դեկրետներից, ժողովրդական ավանդույթներից և այլն)։ Բարոյականության մեջ հասարակական անհրաժեշտությունը հասարակության կամ հասարակարգերի պահանջմունքները, շահերը արտահայտվում են տարերայնորեն ձևավորված և ընդհանուր ճանաչում գտած պատվիրանների ու գնահատականների ձևով, որոնք ամրապնդվում են մասսսայական օրինակի, սովորույթի, ավանդույթի, հասարակական կարծիքի ուժով։ Ուստի բարոյականության պահանջներն ընդունվում են անդեմ պիտոյականության ձև, հավասարապես բոլորին ուղղված, բայց ոչ մեկից չելնող հրամանի, պատվիրանի ձև։ Այդ պահանջները հարաբերականորեն կայուն բնույթ են կրում։
Ընդունված կարգի ուժով պահպանվող հասարակ սովորույթից կամ ավանդույթից դրանք տարբերվում են նրանով, որ ստանում են գաղափարական հիմնավորում այն պատկերացման ձևով, թե ինչպես է պատշաճ մարդուն ապրել ու վարվել։
Ի տարբերությունիրավունքի՝
Դրանով պայմանավորված է բարոյականության մեջ հասարակական գիտակցության մեծ դերը, քան սոցիալական հսկողության մյուս ձևերի դեպքում, ընդ որում այդ գիտակցությունը կարող է արտահայտվել ինչպես հասկացությունների ու դատողությունների ռացիոնալ ձևերով, այնպես էլ զգացմունքների, մղումների, հակումների էմոցիոնալ ձևերով։
Հասարակական գիտակցությունից բացի բարոյականության մեջ պակաս դեր չի խաղում անհատական գիտակցությունը։ Հիմնվելով հասարակության կողմից մշակված բարոյական պատկերացումների վրա, յուրացնելով դրանք դաստիարակության պրոցեսում՝ անհատը կարող է զգալիորեն ինքնուրույն կերպով կարգավորել իր վարքը և դատել իր շուրջը տեղի ունեցող ամեն ինչի բարոյականության մասին։ Դրա շնորհիվ բարոյականության մեջ նա հանդես է գալիս ոչ միայն որպես սոցիալական վերահսկողության օբյեկտ, այլև որպես նրա գիտակից սուբյեկտ, այսինք՝ որպես բարոյական անհատ, անձնավորություն։ Լինելով հասարակական բարդ գոյացություն, բարոյականությունը ներառում է բարոյական գործունեությունը նրա բովանդակության և պատճառաբանման տեսանկյունից (այն, թե ինչպես է ընդունված վարվել այս կամ այն հասարակության մեջ, շատ մարդկանց վարքը, բարքերը), այդ գործունեությունը կարգավորող բարոյական հարաբերությունները, որ դրսևորվում են պիտոյականության, մարդուն ներկայացնող պահանջների զանազան ձևերով (բարոյական նորմա, պարտք, պատասխանատվություն, արժանապատվություն, խիղճ), այն բարոյական գիտակցությունը, որ արտացոլում է այդ հարաբերությունները համապատասխան պատկերացումների ձևով (նորմաներ, սկզբունքներ, հասարակական և բարոյական իդեալներ, բարի և չար, արդարություն և անարդարություն հասկացություններ)։
Բարոյական գիտակցության այս բոլոր ձևերը միանում, կազմում են տրամաբանորեն կարգավորված մի համակարգ, որը թույլ է տալիս ոչ միայն հանձնարարել, այլև որոշակի ձևով հիմնավորել ու գնահատել բարոյական գործողությունները։ Հասարակական կյանքի տարբեր բնագավառների նկատմամբ բարոյականության մեջ ձևավորվում են հատուկ կանոններ (աշխատանքային բարոյականություն, պրոֆեսիոնալ, կուսակցական էթիկա, կենցաղային, ընտանեկան բարոյականություն)։ Դրանք կազմում են բարոյականության միայն հարաբերականորեն ինքնուրույն բնագավառները, որոնք ունեն մի միասնական հիմնավորում։
Բարոյականության փիլիսոփայությունը հայտնի է որպես էթիկա, որը փիլիսոփայության ճյուղերից մեկն է և ուսումնասիրում է բարոյականության հարցերը։ Սովորաբար էթիկան հանդես է գալիս բարոյականության, մորալի հոմանիշ և երբեմն ավելի նեղ իմաստով նշանակում է որոշակի խմբերի կամ առանձին մարդկանց բարոյական սկզբունքներ և ավանդույթներ[2]։ Սակայն բարոյականություն հասկացությունը առավելապես վերաբերվում է փորձով ձևավորված հայացքների ոլորտին կամ ուսուցանում է անձնական վարքագծի կանոններ (Իմանուիլ Կանտ), իսկ էթիկան առավելապես սկզբունքների համակարգին է վերաբերվում կամ փիլիսոփայությանը և նրա տեսական հիմնավորմանը (Արիստոտել)։
Բարոյականությունը պատմական երևույթ է։ Ծագելով մարդկային հասարակության ձևավորման վաղ աստիճաններում՝ այն զարգանում է տնտեսական և այլ հարաբերությունների փոփոխման, մարդկության նյութական ու հոգևորն կուլտուրայի առաջադիմության ընթացքում։ Համամարդկային տարրերի հետ միասին բարոյականության մեջ մտնում են նաև պատմականորեն անցողիկ և դասակարգային նորմաներ, սկզբունքներ, իդեալներ և այլն։
Դասակարգերի պառակտված հասարակության մեջ բարոյականությունը անխուսափելիորեն ունենում է դասակարգային բնույթ՝ արտացոլելով դասակարգային պայքարը։ Ամեն մի անտագոնիստական դասակարգային հասարակության մեջ, գոյություն ունեցող հասարակական հարաբերությունները հավաստող, տիրող շահագործողական դասակարգի շահերը հաստատող բարոյականության համակարգի հետ միասին, ձևավորվում է և այնպիսի բարոյականություն, որը ժխտում է առաջինը։ Այն մշակում է ճնշվող դասակարգը, որը պայքարի ելնելով հանուն հասարակության վերափոխման, ազատագրվում է տիրապետող բարոյականության հոգևոր իշխանությունից, ստեղծում է իր բարոյականությունը, որպես հիմք ապագա հասարակության բարոյականության ձևավորման համար։
Այդ տեսակետից սկզբունքային յուրահատկությամբ է օժտված կոմունիստական բարոյականությունը, որը ծագելով որպես պրոլետարիատի դասակարգային բարոյականություն, այնուհետև դառնում է ամբողջության մեջ վերցրած սոցիալիստական հասարակության համաժողովրդական բարոյականություն՝ հետագայում համամարդկային բարոյականություն դառնալու ակնկալիքով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.