From Wikipedia, the free encyclopedia
Բարսեղ Ա Անեցի (անհայտ[1] - նոյեմբերի 13, 1113, Կիլիկիայի Սև լեռան Կարմիր վանք), Ամենայն հայոց կաթողիկոս 1105 թվականից առ 1113 թվականը, Պահլավունիների տոհմից։ Հաջորդել է Գրիգոր Բ Վկայասերին, նախորդել Գրիգոր Գ Պահլավունուն։ 1070 թ. ձեռնադրվել է Անիի եպիսկոպոս՝ կաթողիկոսի փոխանորդի պարտականություններով։ 1081 թվականին ձեռնադրվել է Հայոց կաթողիկոսական տեղապահ։ 1090 թ, այցելել է սելջուկյան սուլթան Մելիք-շահին։ 1105 թ. կաթողիկոս ձեռնադրվելուց հետո մնացել է Ծամնդավում (Կարմիր վանք)։ Հմտորեն կառավարել Հայ եկեղեցին՝ պահպանելով նրա ավանդույթներն ու միասնությունը։ Վախճանվել է Երուսաղեմ ուխտագնացության ճանապարհին։
Բարսեղ Ա Անեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | նոյեմբերի 13, 1113 |
Մասնագիտություն | կաթողիկոս |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.