Բացարձակ միապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ -իշխանություն փոխհարաբերությունների համակարգ։ Ըստ կառավարման համակարգի՝ պետությունները լինում են՝
Միապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում։ Միապետությունները բաժանվում են 2 խմբի՝
- բացարձակ,
- սահմանափակ։
Բացարձակ միապետական կառավարման համակարգերում իշխանությունն ամբողջովին կենտրոնացած է միապետների ձեռքին, որը իրականացնում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր գործառույթներ։ Բացարձակ միապետություններ գոյություն ունեն աշխարհի մոտ 10 պետություններում։ Դրանցից ամենախոշորը Սաուդյան Արաբիան է, Օմանը, Կատարը։ Միապետությունը, պետության կառավարման համակարգ է, երբ իշխանության գլուխ կանգնած է մեկ անձնավորություն՝ միապետը։ Հաճախ միապետությունը ժառանգական է, հետևաբար տվյալ պետության իշխանությունը պատկանում է մեկ դինաստիայի։ (Արաբական էմիրություն, Քուվեյթ, Մարոկկո, Հորդանան)։ Դեմակրատական քաղաքական համակարգն հայտնի է երկու՝ նախագահական հանրապետություն, խորհրդարանական հանրապետություն և կիսանախագահական հանրապետություն։ Նախագահական կառավարման ձևը արդի քաղաքական ռեժիմների ցանկում բավականին տարածված ձև է։ Նախագահական կառավարման ձևի առաջացման և տարածման մեջ ամենանշանակալի ավանդն է ունեցել ԱՄՆ-ն և այդ երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոն։Նախագահական երկրներում ի տարբերություն մյուս կառավարման ձև ունեցող պետությունների նախագահը կանգնած է երկրի գլխին, կառավարության ղեկավարն է և իրավունք ունի դնել պառլամենտում քննարկվող հարցերի կամ պառլամենտի կողմից կայացված որոշումների վրա, նախագահները հիմնականում ընտրվում են ժողովրդի կողմից ուղղակի ընտրությունների միջոցով, սակայն կան երկրներ որտեղ նախագահը ընտրվում է պառլամենտի կողմից։