![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8a/57th_St_Bway_td_%25282018-08-16%2529_04_-_Demarest_Peerless_Building.jpg/640px-57th_St_Bway_td_%25282018-08-16%2529_04_-_Demarest_Peerless_Building.jpg&w=640&q=50)
Բաց հասարակություն հիմնադրամ
From Wikipedia, the free encyclopedia
Բաց հասարակություն հիմնադրամ (ԲՀՀ), նախկինում Բաց հասարակություն ինստիտուտ, միջազգային դրամաշնորհային ցանց, որն ստեղծել է խոշոր գործարար Ջորջ Սորոսը[4]։ Հիմնադրամն ամբողջ աշխարհում ֆինանսական աջակցություն է ցուցաբերում քաղաքացիական հասարակության խմբերին՝ արդարադատության, կրթության, հանրային առողջության և անկախ մամուլի զարգացման նպատակով[5][6]։ Խմբի անունն ստեղծելիս ոգեշնչվել է Կառլ Պոպպերի 1945 թվականի «Բաց հասարակությունը և իր թշնամիները» գրքից[7]։
Բաց հասարակություն հիմնադրամ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հիմնադրամ և բարեգործական կազմակերպություն |
Անվանված է ի պատիվ | Ջորջ Սորոս |
Հիմնադրված է | ապրիլ 1993 |
Հիմնադիր | Ջորջ Սորոս |
Վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և 224 West 57th Street, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Կայք | opensocietyfoundations.org(անգլ.) |
Մասնակից է | Բաց Հետազոտություններ ֆինանսավորողների խումբ[1], Emerging Practitioners in Philanthropy?[2], DataCite?[3] և Philanthropy Europe Association? |
![]() |
Հիմնադրամը ունի մասնաճյուղեր աշխարհի 37 երկրներում[8]՝ ներառելով մի խումբ ներպետական և տարածաշրջանային հիմնադրամներ, ինչպիսիք են ԲՀՀ-ի նախաձեռնությունը Արևմտյան Աֆրիկայի համար, ԲՀՀ-ի նախաձեռնությունը Հարավային Աֆրիկայի համար․ Հիմնադրամի գլխամասը գտնվում է Նյու Յորքում։ 2018 թվականին ԲՀՀ-ը հայտարարել է, որ այն փակում է Բուդապեշտի եվրոպական գրասենյակը և տեղափոխում Բեռլին՝ ի պատասխան Հունգարական կարավարության կողմից փոխված օրենսդրությանը ըննդեմ հիմնադրամի գործունեությանը[9]։ 1991 թվականին հիմնադրումից ի վեր ԲՀՀ-ն ծախսել է ավելի քան 11 մլրդ․ $ հիմնականում դրամաշնորհների վրա, որոնք հատկացվել են կազմակերպության առաքելությանը համապատասխան հասարակական կազմակերպությունին[10]։