From Wikipedia, the free encyclopedia
Բելառուսի դրոշ (բելառուս․՝ Сцяг[1][2] Рэспублiкi Беларусь), իրենից ներկայացնում է կարմիր և կանաչ գույներով (վերևից ներքև), հորիզոնական շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ, լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։
Բելառուսի Հանրապետությունը նախկին ԽՍՀՄ պետություններից միակն է (չհաշված չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը), որը վերականգնել է խորհրդային դրոշը (չնչին փոփոխություններով)։ Դրոշի ժամանակակից տեսքը Բելառուսական ԽՍՀ-ի դրոշի օրիանակով է, որն ընդունվել է 1951 թվականին։ Վերջինից հանվել են մուրճ, մանգաղ և աստղ խորհրդային խորհրդանիշերը, իսկ զարդանկարը պատկերված է կարմիրով սպիտակ ֆոնին (Բելառուսական ԽՍՀ-ի դրոշում զարդանկարը պատկերված էր սպիտակով կարմիր ֆոնին)։
Մայիսի երկրորդ կիրակին Պետական տոն է՝ Բելառուսի Հանրապետության զինանշանի դրոշի օրը։
Դրոշի ստանդարտ տարբերակը գտնվում է Բելառուսի Հանրապետության Ազգային արխիվում։ Դրոշի կարմիրը խորհրդանշում է անկախությունը, նախնիների թափած արյունը, իսկ կանաչը` կյանքը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.