Բելառուսում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Բելառուսի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառված են չորս հուշարձաններ (2014 թվականի դրությամբ), որ կազմում է Բելառուսի հուշարձանների ընդհանուր թվի 0,4 %-ը։ Երեք հուշարձաններցանկում ընդգրկված են մշակութային չափանիշներով, իսկ մեկը բնության հուշարձան է, որը ճանաչվել է առանձնահատուկ գեղեցկության ու գեղագիտական կարևորության բնության ֆենոմեն (չափանիշ vii)։ Բացի այդ՝ 2014 թվականի դրությամբ Բելառուսի տարածքում գտնվող 10 օբյեկտներ համարվում են համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու թեկնածուներ[1]։ 1988 թվականի հոկտեմբերի 12-ին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը,որի կազմում էր այն ժամանակ Բելառուսը, ընդունում է Մշակութային ու բնության համաշխարհային ժառանգության պահպանության մասին կոնվենցիա[2]. Սակայն Բելառուսի տարածքում գտնվող առաջին հուշարձանն այդ ցանկում ընդգրկվում է միայն 1992 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 16-րդ նստաշրջանում, երբ Բելառուսն արդեն անկախ պետություն էր։