cover image

Բելգիա, պաշտոնապես Բելգիայի Թագավորություն (ֆր.՝ Le Royaume de Belgique, հոլ.՝ Koninkrijk België, գերմ.՝ Das Königreich Belgien), դաշնային թագավորություն Եվրոպայում։ Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է խորհրդարանով։ Սահմանակցում է Նիդերլանդներին, Գերմանիային, Լյուքսեմբուրգին և Ֆրանսիային։ Բելգիան Եվրոպական Միության հիմնադիր անդամ է, ինչպես նաև Բելգիայում են գտնվում Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների նստավայրերը։

Quick facts: Բելգիա (ֆր.՝ Le Royaume de Belgique հոլ....
Բելգիա
(ֆր.՝ Le Royaume de Belgique հոլ.՝ Koninkrijk België գերմ.՝ Das Königreich Belgien)
Բելգիայի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն
Ներառում էՖլանդրիա, Բրյուսել, Ֆլամանադախոս համայնք, Բելգիայի ֆրանսախոս համայնք, Բելգիայի գերմանախոս համայնք և Վալոնիա
Պետական լեզուհոլանդերեն[1], ֆրանսերեն[2] և գերմաներեն
ՄայրաքաղաքԲրյուսել[2][3]
Պետական կարգսահմանափակ միապետություն և խորհրդարանական միապետություն
Օրենսդիր մարմինԲելգիայի դաշնային խորհրդարան
Երկրի ղեկավարՖիլիպ
Կառավարության ղեկավարԱլեքսանդր Դե Կրո
Մակերես30 528 կմ²
Ազգաբնակչություն11 584 008 մարդ (հունվարի 1, 2022)[4]
ՀիմնԲրաբանսոնա
ԿարգախոսEendracht maakt macht
Հիմնադրված էհոկտեմբերի 4, 1830 թ.
Արժույթեվրո
Կենտրոնական բանկNational Bank of Belgium?
Ազգային տոնՆոր տարվա օր[5], Զատիկ[5], Զատկի երկուշաբթի[5], Համբարձում[5], Հոգեգալուստ[5], Whit Monday?[5], Belgian National Day?[5], Աստվածածնի վերափոխման տոն[5], All Saints' Day?[5], Հաշտության օր[5] և Christmas Day?[5]
Ժամային գոտիUTC+1[6]
Հեռախոսային կոդ+32
Ինտերնետ-դոմեն.be և .eu
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,937[7]
belgium.be(նիդեր.)(ֆր.)(գերմ.)(անգլ.)
Close

Բելգիայի տարածքը կազմում է 30.528 կիլոմետր քառակուսի, իսկ բնակչությունը կազմում է 11 584 008 մարդ (հունվարի 1, 2022)[4]:

Լինելով Գերմանական և Լատինական Եվրոպայի մշակութային սահմանագծին՝ Բելգիայում տարածված է երկու հիմնական լեզու. հոլանդերեն, որով խոսում են ֆլամանդացիները, որոնք կազմում են բնակչության 59 %-ը, և ֆրանսերեն, որով խոսում են հիմնականում վալոնները և կազմում են բնակչության 41 %-ը։ Բացի այդ, Բելգիայում ապրում է փոքրաթիվ գերմանախոս բնակչություն։

Բելգիան դաշնային սահմանադրական միապետություն է կառավարության խորհրդարանական համակարգով։ Այն բաժանված է երկու հիմնական տարածաշրջանի. հյուսիսում հոլադախոս ֆլամանդացիներն են, իսկ հարավում՝ ֆրանսախոս Վալոնիան։ Բրյուսելը պաշտոնապես երկլեզու է, այստեղ մեծամասնություն են ֆրանսախոսները, և հանդիսանում է անկլավ ֆլամանդական տարածաշրջանում[8]։ Գերմանախոս համայնքները հիմնականում տեղակայված են Վալոնիայի երևելքում[9][10]։ Բելգիայի պատմության մեջ եղել են բազմաթիվ հակամարտություններ լեզվական տարբերությունների պատճառով[11][12]։

Պատմականորեն Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը հայտնի են եղել «Ստորին երկրներ» անվանմամբ, այն զբաղեցրել է ավելի մեծ տարածք քան ներկայիս Բենիլյուքսի երկրները միասին։ Տարածաշրջանը լատիներենով կոչվել է Բելգիկա, Հռոմեական պրովինցիա Գալիա Բելգիկայից հետո, այն զբաղեցրել է մոտավոր ներկայիս Բելգիայի համահունչ տարածք։ Միջնադարի վերջում մինչև 17-րդ դարը Բելգիայի տարածքը բարգավաճել է և եղել է առևտրի և մշակույթի կենտրոն։ 16-րդ դարից մինչև 1830 թվականի Բելգիական հեղափոխությունը Բելգիան եղել է Նիդերլանդների կազմում։ Տարածքը եղել է շատ եվրոպական տերությունների համար կռվադաշտ[13], ինչը եղավ նաև երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։

Oops something went wrong: