Բելջոիոզո պալատ (իտալ.՝ Palazzo Belgioioso, իտալ.՝ Belgiojoso), պալատական նստավայր Իտալիայի հյուսիսում` Միլան քաղաքում։ Նեոդասական ոճի պալատի ճարտարապետը Ջուզեպպե Պիերմարինին է։ Կառուցվել է 1772-1787 թվականներին։

Արագ փաստեր Բելջոյոզո պալատ, Ժամանակակից կարգավիճակ` ...
Բելջոյոզո պալատ
Thumb
Ժամանակակից կարգավիճակ`կանգուն
Երկիր`Իտալիա Իտալիա,
Ճարտարապետական ոճ`Italian Neoclassical architecture?
Ճարտարապետ`Ջուզեպպե Պիերմարինի
Կառուցման
ժամանակաշրջան`
1772-1787
Thumb
Thumb
Փակել

Պատմություն

Բելջոիոզո պալատը համարվում է Միլանի ճարտարապետական գանձերից մեկը։ Առանձնատունը ձևավորվել է Լուիջի Վանվիտելլիի ստեղծած Կազերտա պալատի նմանությամբ։ Կառուցվել է արքայազն Ալբերտո XII Բելջոիոզացու (Alberico XII di Belgioioso d'Este) համար, տեղակայված է Մանցոնի փողոցի մոտ, այն վայրում, որտեղ ծնվել է արքայազնը։ Պալատը Լոմբարդիայում նեոդասական ճարտարապետության լավագույն օրինակ է [1]: Պալատի շենքը 1772 թվականին նախագծել է իտալացի ճարտարապետ Ջուզեպպե Պիերմարինին, ով մի կողմ թողնելով վաղ նեոդասականության խիստ ոճը, ստեղծել է ազդեցիկ ու տպավորիչ առանձնատուն։ Շռայլորեն զարդարված է ճակատային հատվածը, որի կենտրոնական մասը փոքր-ինչ դուրս է ցցված չորս հսկա սյուներով։ Ներքնահարկը կառուցված է կոշտաքարով, առաջին և երկրորդ հարկերը միմյանցից առանձնացված են զինանշանային խոհրդանիշերի բարձրաքանդակներով, պատուհանները զարդարված են դրասանգադրվագներով և դեկորատիվ պարզամասերով։ Որոշ սենյակներ դեռևս ունեն ժամանակաշրջանին բնորոշ զարդարանքներ, որոնցից առավել հայտնի է Մարտին Նոլերի որմնանկարներով և Ջոկոնդո Ալբերտոլիի ստուկկոներով զարդարված սրահը։ Կրկին Նոլերի կողմից զարդարված Ռինալդոյի սենյակը ստեղծվել է՝ ոգեշնչված Տորկվատո Տասսոյի Ազատագրված Երուսաղեմ վեպով[2]։

Ալբերտո XII-ի օրոք, ով գրքերի և արվեստի ստեղծագործությունների մեծ հավաքորդ էր, պալատ հաճախ էին այցելում ժամանակի հայտնի մտավորականները, այդ թվում գրող Ջուզեպպե Պարինի, Ուգո Ֆոկոլոն[1]։

1991 թվականին պալատում իրականացվել են վերականգնման աշխատանքներ[2]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.