Բեհաեդդին Շաքիր
From Wikipedia, the free encyclopedia
Բեհաեդդին Շաքիր (օսման.՝ بهاءالدین شاکر, թուրքերեն՝ Bahaettin Şakir, 1874[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 17, 1922(1922-04-17)[1], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[2]), թուրք քաղաքական գործիչ, հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից։ «Միություն և առաջադիմություն» կուսակցության 2-րդ քարտուղար։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շաքիր
Բեհաեդդին Շաքիր թուրքերեն՝ Bahaeddin Şakir | |
---|---|
Ծնվել է | 1874[1] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | ապրիլի 17, 1922(1922-04-17)[1] |
Մահվան վայր | Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[2] |
Գերեզման | Բեռլին |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Միության և Առաջադիմության Կոմիտե |
Bahaeddin Şakir Վիքիպահեստում |
Քաղաքական գործունեությունը սկսել է երիտթուրքերի ընկերության Սալոնիկի բաժանմունքում։ 1915 թվականի սկզբին մասնակցել է կուսակցության 2-րդ այն խորհրդակցությանը, որտեղ որոշվել է բնաջնջել հայ ժողովրդին։ Ընդգրկվել Է «Երեքի գործադիր կոմիտեի» մեջ, ղեկավարել «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպություններից մեկը։ Ցեղասպանության ընթացքում տեսչական ուղևորություններ է կատարել Արևմտյան Հայաստանում, պաշտոններից հեռացրել այն նահանգապետներին և զինվորականներին, որոնք հրաժարվել են կատարել հայերին բնաջնջելու հրամաններն ու որոշումները։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո ոչնչացրել է հայերի ծրագրավորված բնաջնջման վերաբերյալ փաստաթղթերի մեծ մասը և, վերցնելով կուսակցական արխիվը, փախել Թուրքիայից։ Մինչև 1922 թվականը ծպտված ապրել Է Բեռլինում։
1922 թվականի ապրիլի 17-ին Բեհաեդդին Շաքիրին Ջեմալ Ազմիի հետ սպանել են հայ վրիժառուներ Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը[3]։