Բենջամին Ֆրանկլին
From Wikipedia, the free encyclopedia
Բենջամին Ֆրանկլին (անգլ.՝ Benjamin Franklin, հունվարի 17, 1706(1706-01-17)[1][2][3][…], Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ[4][5] - ապրիլի 17, 1790(1790-04-17)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5]), ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող, հրատարակիչ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկը։
Բենջամին Ֆրանկլին | |
Կրթություն՝ | տնային ուսուցում և Բոստոնի լատինական դպրոց |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և գրող |
Դավանանք | դեիզմ |
Ծննդյան օր | հունվարի 17, 1706(1706-01-17)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ[4][5] |
Վախճանի օր | ապրիլի 17, 1790(1790-04-17)[1][2][3][…] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5] |
Թաղված | Christ Church, Philadelphia |
Քաղաքացիություն | Բրիտանական Ամերիկա և ԱՄՆ |
Հայր | Josiah Franklin? |
Մայր | Abiah Folger? |
Ամուսին | Դեբորա Ռիդ Ֆրանկլին |
Զավակներ | Ուիլյամ Ֆրանկլին, Ֆրենսիս Ֆոլջեր Ֆրանկլին և Սարա Ֆրանկլին Բաչ |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Բենջամին Ֆրանկլինը միակն է հիմնարար հայրերից, որ դրել է իր ստորագրությունը բոլոր երեք կարևորագույն պատմական փաստաթղթերում, որոնք ընկած են ԱՄՆ՝ որպես անկախ պետության ձևավորման հիմքում՝ ԱՄՆ անկախության հռչակագիր, ԱՄՆ Սահմանադրություն և Փարիզյան երկրորդ հաշտության պայմանագիր (1783 թ.), որով պաշտոնապես ավարտվեց Հյուսիսային Ամերիկայում 13 բրիտանական գաղութների՝ Մեծ Բրիտանիայից անկախության համար պատերազմը։ Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը պատկերված է ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի 100 դոլարանոց թղթադրամի վրա 1914 թվականից։