From Wikipedia, the free encyclopedia
Բեն Բլուշի (ալբ․՝ Ben Blushi, հունվարի 1, 1969, Տիրանա, Ալբանիա), ալբանացի քաղաքական գործիչ և բանաստեղծ։ 2001-ից 2002 թվականներին եղել է Ալբանիայի Կրթության և գիտության նախարար։ Ներկա պահին Բեն Բլուշին «Լիբրա» ձախ լիբերալիստական կուսակցության պարագլուխն է։
Բեն Բլուշի | |
Կուսակցություն՝ | Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Տիրանայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող և գրող |
Ծննդյան օր | հունվարի 1, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Տիրանա, Ալբանիա |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Բեն Բլուշին ծնվել է 1969 թվականի հունվարի 1-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։ Տիրանայի համալսարանում ուսումնասիրել է ալբաներեն և ալբանական գրականություն։ 1991 թվականին միացել է «Koha Jonë» շաբաթաթերթին, իսկ հետո դարձավ դրա գլխավոր խմբագիրը։ 1999 թվականին Բլուշին սկսել է իր քաղաքական գործունեությունը։ 2000 թվականին մի քանի ամիսների ընթացքում նա Ալբանիային արտաքին գործերի նախարարի տեղակալն էր։ 2001-ից 2002 թվականներին դարձել է Ալբանիայի Կրթության և գիտության նախարարը։ Ալբանիայի ազգային ժողովի պատգամավոր է։
2008 թվականի ապրիլին Բեն Բլուշին լույս է ընծայում իր առաջին վեպը, որը կոչվոմ է «Կյանքը կղզում» (Të jetosh në një ishull). այն դարձավ ալբանական գրական ասպարեզի բեսթսելլեր։ Մի քանի ամիսների ընթացքում գիրքը դարձավ Ալբանիայում ռեկորդակիր, քանի որ վաճառվեց 30 հազար օրինակով։ Վեպի գործողությունները ծավալվում են ալբանական պատմության ծալքերում՝ նկարագրելով Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը (15-18-րդ դարեր)[2][3]։
Գրողի երկրորդ վեպը դարձավ «Օթելլոն, վենետիկցի մավրը»։ Այն գրողին հաղթանակ բերեց Եվրոպական գրականության խորհրդի կողմից 2014 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.