Բեն Սիմոնս
From Wikipedia, the free encyclopedia
Բենջամին (Բեն) Սիմոնս (անգլ.՝ Benjamin "Ben" Simmons, ծնվ.՝ հուլիսի 20, 1996), ավստրալիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բրուքլին Նեթս» ակումբում։
Բեն Սիմոնս Ben Simmons | |||||||||||||||||
Ակումբ | Բրուքլին Նեթս | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիրքը | Հարձակվող | ||||||||||||||||
Համար | № 10 | ||||||||||||||||
Ի ծնե տրված անունը | Բեն Սիմոնս Ben Simmons | ||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 20, 1996 (27 տարեկան) | ||||||||||||||||
Ծննդավայր | Մելբուրն, Վիկտորիա, Ավստրալիա | ||||||||||||||||
Ազգություն | Ավստրալիացի | ||||||||||||||||
Հասակ | 2,08 մ | ||||||||||||||||
Քաշ | 109 կգ | ||||||||||||||||
Դպրոց | Բոքս Հիլ (Մելբուրն, Ավստրալիա) Մոնտվերդեի ակադեմիա (Մոնտվերդե, Ֆլորիդա, ԱՄՆ) | ||||||||||||||||
համալսարան | ԼՆՀ (2015–2016) | ||||||||||||||||
Դրաֆթի տարի | 2016 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին | ||||||||||||||||
Կարիերայի պատմություն | |||||||||||||||||
Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2016-2022) Բրուքլին Նեթս (2022-այժմ) | |||||||||||||||||
Մրցանակներ | |||||||||||||||||
| |||||||||||||||||
|
Ծնվել է Ավստրալիայի Մելբուրն քաղաքում[1]։ Հաճախել է տեղի «Բոքս հիլ» քոլեջը, այնուհետև տեղափոխվել Միացյալ Նահանգներ և ելույթներ ունեցել Մոնտվերդեի քոլեջում (Ֆլորիդա նահանգ)։ Համալսարանային առաջնություններում մեկ ուսումնական տարի (2015–16) հանդես է եկել Լուիզիանային նահանգային համալսարանի ուսանողական հավաքականում` արժանանալով բազմաթիվ անհատական մրցանակների և ընդգրկվելով մի քանի խորհրդանշական հավաքականներում։
Ընտրվել է NBA-ի 2016 թվականի դրաֆթի առաջին իսկ համարի ներքո՝ «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի» կողմից՝ դառնալով 11 տարվա մեջ դրաֆթում 1-ինն ընտրված արդեն երրորդ մելբուրնցի մարզիկը (Էնդրյու Բոգուտից և Քայրի Իրվինգից հետո)[2]։
Ակումբային կարիերայից զատ, հանդես է գալիս նաև Ավստրալիայի բասկետբոլի ազգային հավաքականում[3]։
- Օ'Նիլ, Դանա (2015 թ․ նոյեմբերի 5). «Մելբուրնից Բատոն Ժուջ, Բեն Սիմոնսը ժամանել է ԼՆՀ». ESPN.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.(անգլ.)
- Սելցեր, Բրայան (2016 թ․ հունիսի 23). «#PHILAfirst. «Սիքսերսն» ընտրում է Սիմոնսին». NBA.com.(անգլ.)
- «Բեն Սիմոնսի էջը». FIBA.com.(անգլ.)
- Էջը ESPN.com կայքում(անգլ.)