Բեռլինի ճգնաժամ
From Wikipedia, the free encyclopedia
Բեռլինի 1961 թվականի ճգնաժամ (հունիսի 4-նոյեմբերի 9), Սառը պատերազմի վերջին մեծ ռազմաքաղաքական միջադեպ Եվրոպայում, որը կապված էր Գերմանիայի մայրաքաղաքի հետպատերազմյան կարգավիճակի հետ։ ԽՍՀՄ-ի դաշնակիցներին ուղղված Արևմտյան Բեռլինը ազատելու պահանջը հանգեցրեց քաղաքական ճգնաժամի։ Սառը պատերազմի առավել լարված իրադարձություններից է եղել։ Նույնիսկ առկա էր միջուկային պատերազմի սպառնալիք։