Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոն
From Wikipedia, the free encyclopedia
Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոն, տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 7-17-ը։ Ժյուրին գլխավորել է ֆրանսիացի դերասանուհի Ժուլիետ Բինոշը[1]։ Բացման արարողության ֆիլմը դանիացի կինոռեժիսոր Լոնե Շերֆինգի «Անծանոթների բարությունը» (անգլ.՝ The Kindness of Strangers) ֆիլմն էր։ Մրցույթում մասնակցել են 16 ֆիլմեր։ Լավագույն ֆիլմի համար «Ոսկե արջ»Ոսկե արջ մրցանակի է արժանացել իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդի «Համանիշներ» ֆիլմը[2]։
Արագ փաստեր Տեսակ, Վայր ...
Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոն | |
---|---|
Տեսակ | կինոփառատոնի տարի |
Վայր | Բեռլին |
2019 Berlin Film Festival Վիքիպահեստում |
Փակել
Սա Բեռլինի վերջին կինոփառատոնն է, որը ղեկավարում էր Դեթեն Քոսիլիկան, որը Բեռլինալեն ղեկավարել է 18 տարի։ Բացի այդ, այս տարի «Պանորամա» բաժինը տոնում է իր 40-ամյակը։