Բեռնարդո Բերտոլուչի
իտալացի կինոռեժիսոր, դրամատուրգ, սցենարիստ, պրոդյուսեր և բանաստեղծ / From Wikipedia, the free encyclopedia
Բեռնարդո Բերտոլուչի (իտալ.՝ Bernardo Bertolucci, մարտի 16, 1941(1941-03-16)[1][2][3][…], Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4] - նոյեմբերի 22, 2018(2018-11-22)[5][6], Հռոմ, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր, դրամատուրգ, սցենարիստ, պրոդյուսեր և բանաստեղծ։ 1960-ական թվականներին համարվում էր Ժան Լյուկ Գոդարի և Պիեռ Պաոլո Պազոլինիի հետևորդ, հետաքրքրություն է դրսևորել կոմունիզմի և ֆրեյդիզմի նկատմամբ, իր ֆիլմերում նրբորեն միաձուլել է սոցիալականը` ինտիմ կապերի հետ։ Շատ ֆիլմերում դիմել է մարդկային սեքսուալության արգելքի տակ գտնվող թեմաներին` ինցեստ, եռակողմ սեքս և համասեռականություն։ Արժանացել է «Օսկար» մրցանակի` «Վերջին կայսրը» (1987 թ.) կենսագրական ֆիլմի համար։ Մշտապես համագործակցել է օպերատոր Վիտտորիո Ստորարոյի հետ, ում իտալացի քննադատներն անվանում են «լուսաստվերի արքա»։
Բեռնարդո Բերտոլուչի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 16, 1941(1941-03-16)[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4] |
Վախճանի թիվ՝ | նոյեմբերի 22, 2018(2018-11-22)[5][6] (77 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն՝ | Իտալիա Իտալիայի թագավորություն Իտալիա[7] |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոդերասան, մոնտաժող, բանաստեղծ, դրամատուրգ, կինոսցենարիստ և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000934 |