From Wikipedia, the free encyclopedia
Բեռնարդո Կանալ (իտալ.՝ Bernardo Canal, 1664, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - 1744[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի նկարիչ։
Բեռնարդո Կանալ | |
---|---|
Ծնվել է | 1664 |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Վախճանվել է | 1744[1] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Ջովաննի Անտոնիո Կանալետտո |
Զավակներ | Ջովաննի Անտոնիո Կանալետտո |
Bernardo Canal Վիքիպահեստում |
Հայտնի նկարիչ Ջովաննի Անտոնիա Կանալի հայրը, որը հայտնի է նաև Կանալետտո անունով։
Չնայած նա վաստակել է իր ապրուստը որպես թատրոնի բեմանկարիչ, բայց առավելապես հայտնի է իր վեդուտայով. աշխատանքները նա ստեղծել է իր ժամանակակցի` Լուկա Կարլևարիսի ուղղակի ազդեցության տակ[2]։
1695 թվականին նա ամուսնացել է Արտեմիսիա Բարբիերի հետ, ում մասին քիչ բան է հայտնի[3]։ 1717 թվականին նա առաջին անգամ հայտնվել է վենետիկցի նկարիչների գիլդիայի անդամների ցուցակում և այնտեղ ճանաչվել է Նկարիչների Քոլեջի անդամ։ 1739 թվականին այդ կազմակերպությունը նրան պարգևատրել է «Առաջին» կոչումով[4]։ Իր կյանքի ընթացքում նա առավելապես հայտնի է եղել որպես թատերական իրերի նկարիչ Անտոնիո Վիվալդիի, Ֆորտունատո Չելլերիի, Կարլո Ֆրանչեսկո Պոլարոլոյի և Ջուզեպե Մարիա Օրլանդինիի աշխատանքներում` Սան Անջելո և Սան Կասիանո թատրոններում[3]։
Հետագայում նա սկսել է նկարել Վենետիկի քաղաքային տեսարաններ իր որդու հետ միասին` օգնելով հանրայնացնել վեդուտան։ Նրանց երկուսի ոճերը բնութագրվում են ճարտարապետական դետալների և լուսային էֆեկտների նկատմամբ բծախնդիր ուշադրությամբ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.