From Wikipedia, the free encyclopedia
Բեռնի կոնվենցիան գրական և ստեղծագործական գործերի պաշտպանության միջազգային համաձայնագիր է, որը սահմանում է գործերի միջազգային պաշտպանության սկզբունքները։ Այն օտարազգի հեղինակին թույլ է տալիս հատկապես առավելագույնս օգտվել իր իրավունքներից այն երկրում, ուր տեղի է ունենում իր գործերի ներկայացումը։
Բեռնի կոնվենցիա | |
---|---|
Գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պահպանման Բեռնի կոնվենցիան | |
Ստորագրվել է — վայր |
9 սեպտեմբերի 1886 Բեռն, Շվեյցարիա |
Ուժի մեջ է մտել | 4 դեկտեմբերի 1887 |
Լեզուներ | Անգլերեն, Արաբերեն, Իսպաներեն, Չինարեն, Ռուսերեն, Ֆրանսերեն[Ն 1] |
Կայք | WIPO Lex (անգլ.) (արաբ.) (իսպ.) (չին.) (ռուս.) (ֆր.) |
Համաձայնագիրը ստորգրվել է 1886 թ. սեպտեմբերի 9-ին, Բեռնում, լրացվել է Փարիզում (1896), վերանայվել Բեռլինում (1908), լրացվել Բեռնում (1914), վերանայվել Հռոմում (1928), Բրյուսելում (1948), Ստոկհոլմում (1967), Փարիզում (1971) և ձևափոխվել է 1979 թ։
Ներկայումս այս համաձայնագիրը հսկվում է Մտավոր Սեփականության Համաշխարհային Կազմակերպության կողմից (WIPO), որը ՄԱԿ-ում գործող մասնագիտացված կառույց է և 2013 թ.-ի հունվարի դրությամբ ընդգրկում է 166 պետություն[1]։
Համաձայնագիրը բաց է բոլոր երկրների համար։ Հաստատման կամ գրանցման համար պետք է դիմել ՄՍՀԿ-ի գործադիր տնօրենին։ Կոնվենցիայի սահմանման վերաբերյալ որևէ անհամաձայնության դեպքում հիմք է ընդունվում ֆրանսերենով տարբերակը։ Համաձայնագիրը հիմնվում է երեք հիմնական սկզբունքների վրա և պարունակում է մի շարք դիրքորոշումներ, որոնք սահմանում են հատկացվող նվազագույն պաշտպանությունը, ինչպես նաև որոշ դիրքորոշումներ՝ զարգացող երկրների համար։
Նվազագույն պաշտպանությունը վերաբերում է գործերին, իրավունքները՝ պաշտպանության տևողությանը.
Ըստ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հաստատած որոշման, այս երկրները որոշ գործերի համար որոշակի պայմաններով չեն օգտվում թարգմանության և վերարտադրության իրավունքի նվազագույն պաշտպանությունից։ Բեռնի Միությունը կազմված է ասամբլեայից և Գործադիր Կոմիտեից։ Միության յուրաքանչյուր անդամ երկիր, որը մասնակցում է վարչական կառավարմանը և Ստոկհոլմի Ակտի վերջնական որոշումներին, համարվում է Ասամբլեայի անդամ։ Գործադիր Կոմիտեի անդամները ընտրվում են Միության ադամներից, բացառությամբ Շվեյցարիայի, որը ex officio անդամ է։ 1997 թ. հունվարի 1-ին Գործադիր Կոմիտեն կազմված էր 30 անդամներից։ Միջազգային Գրասենյակի Բիեննալե ծրագրի ու բյուջեի կազմումը իրականացվում է Բեռնի Միության Ասամբլեայի կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.