Բեռնուլի (ընտանիք)
From Wikipedia, the free encyclopedia
Բեռնուլի ընտանիք (Bernoulli) —շվեցարարական-բողոքական ընտանիք, որի անդամներից շատերը XVII-XVIII դարերում նշանակալի ներդրում են ունեցել գիտության մեջ։ Մասնավորապես այս դինաստիան տվել է 9 ականավոր մաթեմատիկոսներ և ֆիզիկոսներ (նրանցից 3-ը՝ հանճարեղ), ինչպես նաև հայտնի պատմաբաններ, արվեստի գործիչներ, ճարտարապետներ, իրավաբաններ և այլոց։ 17-18-րդ դարերում Բեռնուլի շվեցարարական բազմանդամ ընտանիքը նշանակալի ներդրում ունեցավ գիտության մեջ։
Գիտության և մշակույթի մեջ պատմաբանները հաշվել են Բեռնուլի ընտանիքի առնվազն 30 հայտնի ներկայացուցիչներ։ Սանկտ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսների թվում հինգը Բեռնուլի ընտանիքից է։ 105 տարի շարունակ առանց ընդմիջումների Բեռնուլիի ընտանիքի ներկայացուցիչները զբաղեցնում էին Բազելի համալսարանի մաթեմատիկայի ամբոնը։