From Wikipedia, the free encyclopedia
Բերձորի միջանցք (նաև՝ Բերձորի մարդասիրական միջանցք, Լաչինի մարդասիրական միջանցք, Լաչինի միջանցք), վեցկիլոմետրանոց լեռնային միջանցք[1], որը միացնում է Հայաստանի Հանրապետությունը` Արցախի Հանրապետությանը։ Գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ 1992 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբերը փաստացի վերահսկվում էր Արցախի Հանրապետության կողմից և նրա վարչատարածքային բաժանման համաձայն մտնում էր Քաշաթաղի շրջանի կազմի մեջ։ 2020 թվականի նոյեմբերին, 44-օրյա պատերազմի հետևանքով, միջանցքում տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը[2]։
Միջանցքի տարածքն այսօրվա դրությամբ ընդգրկում է երեք բնակավայր՝ Աղավնո, Սուս գյուղերը և բուն Բերձոր (Լաչին) քաղաքը[3]։ 2022 թվականի օգոստոսի 26-ից տվյալ բնակավայրերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից միջանցքը փակված է` էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիների կողմից։
15-17-րդ դարերում այստեղ գոյություն է ունեցել Քաշաթաղի մելիքությունը։ 17-րդ դարի սկզբում պարսից Աբբաս I Սեֆին այս վայրերում վերաբնակեցրել է քրդական ցեղերի, որպեսզի թուլացնի հայ մելիքներին[4]։
1918 թվականի նոյեմբերին վերջին, այն բանից հետո, երբ անգլիացիների պահանջով Անդրանիկ Օզանյանը լքեց Արցախը, տեղի մուսուլմաններն ավերեցին Հարարը և երկու հայկական գյուղեր՝ Սպիտակաշենը և Պետրոսաշենը։ Այս գյուղերը գտնվել են Արցախի և Զանգեզուրի միջև բաժանելով լեռնային երկու շրջանները։
Խորհրդային իշխանության առաջին տարիներին ԼՂԻՄ-ը սահմանակից է եղել Խորհրդային Հայաստանին, սակայն 1930-ական թվականներից՝ վարչական հերթական բարեփոխումներից հետո, աշխարհագրական կապը կտրվել է։ Տարածաշրջանային կոնֆլիկտների շվեդ մասնագետ Սվանտե Կորնելը նշում է[5]։
Հետաքրքրական է, որ 1926 թվականի քարտեզի վրա, որը տպագրված է եղել «Սովետական մեծ հանրագիտարանում», ԼՂԻՄ-ը սահմանակից է եղել մի դեպքում Հայաստանին, մյուս դեպքերում արդեն առանձնացված է Հայաստանից։ 1930 թվականից սկսած Լաչինը դուրս է եկել ԼՂԻՄ-ը կազմից և միացել է Ադրբեջանին՝ դառնալով վարչական առանձին միավոր։
Արցախյան ազատամարտի ժամանակ Արցախը երեք տարի շրջափակված է եղել Ադրբեջանի կողմից։ 1992 թվականի մայիսի 17-18-ը հայկական ուժերը հատուկ օպերացիա են իրականացրել՝ ազատագրելու Շուշի — Լաչին — Զաբուխ ստրատեգիական նշանակություն ունեցող ավտոճանապարհը[6]։ Լաչինի ազատագրումից հետո Արցախը դուրս է եկել շրջափակումից, ինչը հնարավորություն տվեց հայկական ուժերին ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել Լաչինին[7]։ 1992 թվականի հոկտեմբերին ադրբեջանցիները փորձել են հետ գրավել Լաչինը՝ իրականացնելով Լաչինի օպերացիան։ Վերջինս անհաջողությամ է եզրափակվել։
2020 թվականի նոյեմբերին, 44-օրյա պատերազմի հետևանքով, Բերձորի միջանցքում տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից միջանցքը փակված է` էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիների կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.