Բերտա Մորիզո
ֆրանսիացի նկարչուհի / From Wikipedia, the free encyclopedia
Բերտա Մորիզո (ֆր.՝ Berthe Morisot, հունվարի 14, 1841(1841-01-14)[1][2][3][…], Բուրժ[4][5] - մարտի 2, 1895(1895-03-02)[6][7][2][…], Փարիզ[4][5]), նկարչուհի, Փարիզում նկարիչների խմբակի անդամ, որոնք հայտնի դարձան ինչպես իմպրեսսիոնիստներ։ 1894 թ.-ին Գուստավ Գեֆրոյը նրան բնութագրել է որպես իմպրեսիոնիզմի «երեք մեծ կանանցից» մեկը Մերի Բրակեմոնդի և Մերի Կեսսետի հետ միասին։
Բերտա Մորիզո ֆր.՝ Berthe Morisot | |
---|---|
Ի ծնե | Berthe Morisot |
Ծնվել է | հունվարի 14, 1841(1841-01-14)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուրժ[4][5] |
Վախճանվել է | մարտի 2, 1895(1895-03-02)[6][7][2][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4][5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[8][9] |
Մասնագիտություն | նկարչուհի, գծանկարիչ, փորագրիչ և վիմագրող |
Ոճ | իմպրեսիոնիզմ[10][11] |
Ժանր | դիմանկար[11] և բնանկար[11] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Port at Lorient?, The Cradle?, The Psyche mirror? և Eugène Manet on Isle of Wight? |
Ուսուցիչ | Ժոզեֆ Գույչարդ և Ժան Բատիստ Կամիլ Կորո |
Ներշնչվել է | Էդուարդ Մանե և Ստեֆան Մալարմե |
Հայր | Edmé Tiburce Morisot? |
Մայր | Marie Joséphine Cornélie Thomas? |
Ամուսին | Էժեն Մանե |
Զավակներ | Ժյուլի Մանե |
Ազգականներ | Léon Poirier?, Jean Henri Mayniel?[12] և Էդուարդ Մանե |
Berthe Morisot Վիքիպահեստում |
1864 թվականին մեծահամբավ Փարիզի սրահում նա առաջին անգամ կազմակերպել է ցուցահանդես։ Սալոնը Փարիզում Գեղարվեստի Ակադեմիայի պաշտոնական, ամենամյա ցուցահանդեսն էր, որը հովանավորվում էր կառավարությունը և քննվում Ակադեմիկոսների կողմից։ Նրա աշխատանքները ընտրվել են վեց հաջորդական Սալոններում ցուցահանդեսի համար, մինչև նա 1874 թվականին միացավ «մերժված» իմպրեսիոնիստներին նրանց առաջին ցուցահանդեսի ժամանակ, որի մեջ ներառված էին Պոլ Սեզանը, Էդգար Դեգան, Կլոդ Մոնեն, Կամիլ Պիսսարոն, Պիեռ-Ավգուստ Ռենոն և Ալֆրեդ Սիսլեյը։ Այն անց կացվեց լուսանկարիչ Նադարի ստուդիայում։
Բերտա Մորիզոն Էդուարդ Մանեի աշակերտուհին էր։ 1874 թվականին ամուսնացել է վերջինիս եղբոր՝ Էժեն Մանեի հետ։