Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա
From Wikipedia, the free encyclopedia
Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա (եբրայերեն՝ בצלאל), արվեստի ազգային դպրոց Իսրայելում։ Հիմնադրվել է 1906 թվականին հրեա նկարիչ և քանդակագործ Բորիս Շացի կողմից։ Իսրայելի ամենահին կրթական հաստատությունն է։ Անվանվել է ի պատիվ աստվածաշնչյան կերպար Բեցալելի (Ուրիի որդի, եբրայերեն՝ בְּצַלְאֵל בֶּן-אוּרִי), որին Մովսեսը նշանակել էր վերահսկելու խորանի նախագծումը և շինարարությունը (Exodus 35:30): 1900-ականների սկզբին Բեցալելի ուսանողների և պրոֆեսորների ստեղծած արվեստը համարվում է 20-րդ դարի Իսրայելի վիզուալ արվեստի հենակետ։
Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա |
Հիմնադրված է | 1906[1] |
Հիմնադրիր | Բորիս Շաց |
Անվանված է | Bezalel? |
Երկիր | Իսրայել[1] |
Տեղագրություն | Երուսաղեմ[1] |
Պարգևներ | |
Կայք | bezalel.ac.il(եբրայերեն)(անգլ.)(արաբ.) |
Bezalel Academy of Art and Design Վիքիպահեստում |
Բեցալելն այժմ գտնվում է Երուսաղեմի հրեական համալսարանի Սկոպուս լեռան կամպուսում, բացառությամբ ճարտարապետության բաժնի, որը տեղակայված է Երուսաղեմի կենտրոնում գտնվող Բեցալելի պատմական շենքում։ 2009 թվականին հայտարարվեց, որ Բեցալելը կտեղափոխվի Ռուսական վանատան նոր կամպուս, որպես Երուսաղեմի կենտրոնը վերակենդանացնելու քաղաքային ծրագրերի մի մաս։ Նոր Բեցալելի կամպուսը նախագծել է Տոկիոյում գործող SANAA ճարտարապետական ընկերությունը։