Բժշկական սպիրտ
From Wikipedia, the free encyclopedia
Սպիրտներ, տարբեր ձևերով օգտագործվում են բժշկության մեջ, որպես հակասեպտիկներ, ախտահանիչներ և հակաթույներ[1]։ Սպիրտները կիրառվում են մաշկի վրա ախտահանելու նպատակով՝ ներարկումից և վիրահատությունից առաջ[2]։ Այն կարող է օգտագործվել և՛ մաշկի ախտահանման համար, և՛ բուժանձնակազիմի ձեռքերի ախտահանման համար[2]։ Այն կարող օգտագործվել նաև այլ տեղեր մաքրելու[2], և բերանի ողողումների համար[3][4][5]։ Բերանով ընդունած կամ ներերակային ճանապարհով ներմուծված էթանոլը օգտագործվում է մեթանոլային կամ էթիլեն գլիկոլային թունավորման ժամանակ, երբ ֆոմեպիզոլը հասանելի չէ[1]։
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
---|---|
Նյութափոխանակություն | Լյարդ |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
էթանոլային սպիրտ
| |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Քիմիական բանաձև | C2H5OH |
Մոլային զանգված | 46,07 գ/մոլ |
Սպիրտիների կողմնակի ազդեցությունն է մաշկի գրգռումը[6]։ Պետք է պահպանել էթանոլը էլեկտրականությունից, քանի որ այն դյուրավառ է[7]։ Սպիրտների տեսակների օգտագործումը ներառում է էթանոլ, բնազրկված էթանոլ, 1-պրոպանոլ, իզոպրոպիլ ալկոհոլ[8][9]։ Այն արդյունավետ է մի շարք միկրոօրգանիզմների դեմ, չնայած անօգուտ է սպորների դեմ[9]։ Ամենալավը աշխատում են 60-90%-անոց կոնցենտրացիաները[9]։
Սպրիտը օգտագործվել է որպես հակասեպտիկ դեռ 1363 թվականին, բայց օգտագործման արդյունավետությունը ապացուցվել և հասանելի է դարձել հեռավոր 1800-ականներին[10]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում՝ շատ արդյունավետ և ապահով դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են առողջապահության համակարգում[8]։ 70%-անոց բնազրկված էթանոլի 1 լիտրը մեծածախ գներով զարգացող երկրներում արժե մոտ 1,8-9,5 ԱՄՆ դոլար[11]։ Միացիալ Թագավորության Ազգային առողջապահական ծառայությունում 1 լիտր 99%-անոց բնազրկված սպիրտը արժե 3,90 ֆունտ[7]։ Սպրիտի վաճառքային ձևեր կիրառվում են ձեռքերի սպիրտային քսուքների կամ քլորհեքսիդինի ձևով[9][12]։