From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Ֆելթոն Ռասել (անգլ.՝ William Felton Russell, փետրվարի 12, 1934[1], Մոնրո, Վաշիտա շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - հուլիսի 31, 2022[2][3][4], Մերսեր Այլենդ, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ[2]), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Ողջ մասնագիտական կարիերայի ընթացքում (1956-1969) հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելտիքս» ակումբում։ «Սելտիքսի» կազմում Ռասելը ռեկորդային 11 անգամ նվաճել է NBA-ի գավաթը։ Հաղթած 11 առաջնությունները հյուսիսամերիկյան լիգաներում պատկանում է Ռասելին և Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Մոնրեալ Կանադիենս» ակումբի կենտրոնական Հենրի Ռիչարդին, ով նույնքան անգամ հաղթել էր Սթենլիի գավաթը։ Հաղթած առաջնություններից զատ Ռասսելը 5 անգամ ճանաչվել է կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացող (MVP), տասներկու անգամ ճանաչվել NBA աստղ (All-Star)։
Բիլ Ռասել Bill Russell | |||||
Դիրքը | Կենտրոնական | ||||
---|---|---|---|---|---|
Համար | № 6 | ||||
Ի ծնե տրված անունը | Ուիլյամ Ֆելթոն Ռասել William Felton Russell | ||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 12, 1934[1] | ||||
Ծննդավայր | Մոնրո, Վաշիտա շրջան, Լուիզիանա, ԱՄՆ | ||||
Մահացել է | հուլիսի 31, 2022[2][3][4] (88 տարեկան) | ||||
Վախճանի վայրը | Մերսեր Այլենդ, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ[2] | ||||
Հասակ | 2,06 մ | ||||
Դպրոց | Մակլայմոնդսի ավագ դպրոց (Օքլենդ, Կալիֆորնիա) | ||||
համալսարան | Սան Ֆրանցիսկոյի համալսարան (1953–1956) | ||||
Դրաֆթ | 1956/ ռաունդ՝ 1 / ընտր.՝ 2-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Սենթ Լուիս Հոքս | ||||
Կարիերայի պատմություն | |||||
Որպես բասկետբոլիստ` Բոստոն Սելտիքս (1956–1969) Որպես մարզիչ` Բոստոն Սելտիքս (1966–1969) Սիեթլ Սուպերսոնիքս (1973–1977) Սակրամենտո Քինգս (1987–1988) | |||||
Մրցանակներ | |||||
| |||||
Կարիերայի ցուցանիշներ | |||||
14 522 միավոր (15,1 մ/խ), 21 620 անդրադարձ (22,5 ա/խ), 4100 արդյունավետ փոխանցում (4,3 փ/խ) | |||||
|
Ուսանողական առաջնությունը անցկացրել է Սան Ֆրանցիսկոյի համալսարանում, որի կազմում երկու տարի անընմեջ հաղթել է NCAA-ի առաջնությունը (1955, 1956)։ 1956 թվականի Մելբուրնի օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ՝ որպես Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի ավագ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.