Բիլ Քեմփ
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Քեմփ (անգլ.՝ William Camp, հոկտեմբերի 13, 1961(1961-10-13), Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի բնավորության դերասան։ Հայտնի է դարձել բազմաթիվ ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Լինքոլն» (2012), «12 տարվա ստրկություն» (2013), «Սեր և ողորմություն» (2015), «Լավինգ» (2016), Մեծ խաղ (2017), «Իշխանություն» (2018), «Վայրի կյանք» (2018), և «Ջոկեր» (2019), ինչպես նաև HBO-ի կողմից 2016 թվականին նկարահանված «Մի անգամ գիշերը» և 2020 թվականին նկարահանված «Կողմնակի անձ» հեռուստասերիալներում, և Նեթֆլիքսի 2020 թվականին նկարահանած «Թագուհու գամբիտը» հեռուստասերիալում երկրորդական դերեր կատարելով։
Բիլ Քեմփ անգլ.՝ Bill Camp | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1961(1961-10-13) (62 տարեկան) |
Ծննդավայր | Մասաչուսեթս, ԱՄՆ |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Էլիզաբեթ Մարվել |
Քեմփը նկարահանվել է բազմաթիվ հեռուստասերիալներում և արժանացել Էմմի մրցանակի «Մի անգամ գիշերը» (2016) մինի-սերիալում իր դերակատարման համար։ Նա առաջադրվել է Թոնի մրցանակի՝ 2016 թվականին Բրոդվեյում բեմադրված «Փորձություն» ներկայացման մեջ խաղացած դերի համար։