Բիրմինգհեմի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Բիրմինգհեմի համալսարան (անգլ.՝ University of Birmingham), բրիտանական պետական գիտահետազոտական համալսարան։ Համարվում է Մեծ Բրիտանիայի և աշխարհի ամենամեծ և հեղինակավոր համալսարաններից մեկը։ Գտնվում է Բիրմինգհեմ քաղաքի կենտրոնական մասում։ Մտնում է համալսարանների հեղինակավոր «Ռասել» միավորման մեջ, «կարմիր աղյուսից համալսարանների» խմբի ամենահին համալսարանն է։ Համալսարանում սովորող ուսանողների թիվը գերազանցում է 30 հազարը։ Բիրմինգհեմի համալսարանը կենտրոնական Անգլիայի ուսումնական ամենամեծ հաստատությունն է. գլխավոր մասնաշենքի մակերեսը 330 հա է։
Բիրմինգհեմի համալսարան University of Birmingham | |
---|---|
Համալսարանի խորհրդանիշը | |
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և կրթական կազմակերպություն |
Կարգախոս | «Per Ardua Ad Alta» (լատիներեն) «Ջանքերի գնով բարձունքների» (հայերեն) |
Հիմնադրված է | 1900 |
Հիմնադրիր | Ջոզեֆ Չեմբեռլեն |
Տիպ | Պետական |
Ուսանողներ | 34 160 (2014/15) |
Բակալավրիատ | 20 100 (2014/15) |
Մագիստրատուրա | 14 060 (2014/15) |
Անդամակցություն | «Ռասսել» խումբ[1], ORCID[2][3], Jisc[4], Digital Preservation Coalition[5], Եվրոպայի համալսարանների միություն[6] և ArXiv[7] |
Գույներ | |
Երկիր | Միացյալ Թագավորություն[8] |
Տեղագրություն | Բիրմինգհեմ, Արևմտյան Միդլենդ, Մեծ Բրիտանիա |
Հասցե | University of Birmingham, Chancellors Court, Edgbaston, Birmingham, West Midlands, B15 2TT |
Կայք | birmingham.ac.uk |
imagemap_no_image<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%"> | |
University of Birmingham Վիքիպահեստում |
2007 թվականի տվյալներով համալսարանը Մեծ Բրիտանիայի համալսարանների ցանկում չորրորդ տեղն է զբաղեցրել դիմորդների քանակով` մեկ տեղի համար ստանալով ինը դիմում այն դեպքում, երբ անվճար տեղեր ընդհանրապես չկան, ինչպես Բրիտանիայի մնացած բոլոր ուսումնական հաստատություններում[9]։ Համալսարանն ընդգրկված է Մեծ Բրիտանիայի լավագույն 10 և աշխարհի լավագույն 60 համալսարանների ցուցակում[10][11]։