Բլեյդ (ֆիլմ, 2025)
From Wikipedia, the free encyclopedia
«Բլեյդ» (անգլ.՝ Blade), սպասվող ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հիմնված է Marvel Comics-ի համանուն հերոսի պատմության վրա։ Ֆիլմը պետք է դառնա Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի մեդիաֆիլմաշարի 38-րդ ֆիլմը և Blade ֆիլմաշարի վերթողարկումը։ Այն արտադրվում է Marvel Studios-ի կողմից և տարածվում է Walt Disney Studios Motion Pictures-ի կողմից։ Ռեժիսորը կլինի Իան Դեմանժը, սցենարիստները՝ Մայքլ Սթարբերին, Նիկ Պիզոլատտոն և Մայքլ Գրինը, իսկ գլխավոր դերը կկատարի Մահերշալա Ալին։
Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
Բլեյդ անգլ.՝ Blade | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սարսափ ֆիլմ, մարտաֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին և ֆենթեզի |
Հիմք | Բլեյդ |
Թվական | նոյեմբերի 7, 2025 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Yann Demange? |
Պրոդյուսեր | Քևին Ֆայգի |
Սցենարի հեղինակ | Michael Starrbury? |
Դերակատարներ | Մահերշալա Ալի, Դելրոյ Լինդո, Aaron Pierre?, Քիթ Հարինգթոն, Միա Գոթ և Milan Ray? |
Օպերատոր | Damián García? |
Մոնտաժ | Leigh Folsom Boyd? |
Կինոընկերություն | Marvel Studios |
Պաշտոնական կայքէջ | |
Blade (film, 2023) Վիքիպահեստում |
Marvel Studios-ը սկսել է Բլեյդի մասին նոր ֆիլմի մշակումը 2013 թվականի մայիսին՝ New Line Cinema-ից կերպարի իրավունքները վերականգնելուց հետո։ 2016 թվականին Ալին քննարկել է Բլեյդի նոր տարբերակը մարմնվորելու հնարավորությունը, իսկ 2019 թվականի փետրվարին նա ուղղակիորեն մոտեցել է ստուդիային իր գաղափարով։ Ֆիլմի մշակման և Ալիի մասնակցության մասին պաշտոնապես հայտարարվել է 2019 թվականի հուլիսին San Diego Comic-Con International-ում։ 2021 թվականի փետրվարին Սթեյսի Օսեյ-Քուֆուրը դարձել է նախագծի սցենարիստը, իսկ նույն թվականի սեպտեմբերին Բասամ Թարիկը աշխատանքի է անցել որպես ռեժիսոր, բայց մեկ տարի անց լքել է նախագիծը՝ աշխատացուցակի հետ հակասությունների պատճառով։ Դեմանժը և Սթարբերին միացել են 2022 թվականի նոյեմբերին։ Պիզոլատտոն միացել է 2023 թվականի ապրիլին, իսկ նոյեմբերին Գրինը աշխատանքի է ընդունվել նոր սցենար գրելու համար։ Նկարահանումները տեղի կունենան Ատլանտայի Tyler Perry ստուդիայում, ինչպես նաև Քլիվլենդում, Նոր Օռլեանում և Մարոկկոյում։
Ֆիլմիի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 7-ին։ Ֆիլմը կլինի կինոտիեզերքի վեցերորդ ֆազայի մի մասը։