From Wikipedia, the free encyclopedia
Բլեյք Օսթին Գրիֆին (անգլ.՝ Blake Austin Griffin, մարտի 16, 1989, Օկլահոմա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ծանր հարձակվող, հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) «Բրուքլին Նեթս» ակումբում։
Բլեյք Գրիֆին Blake Griffin | ||
Ակումբ | Բրուքլին Նեթս | |
---|---|---|
Դիրքը | Ծանր հարձակվող | |
Համար | № 2 | |
Ի ծնե տրված անունը | Բլեյք Օսթին Գրիֆին Blake Austin Griffin | |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 16, 1989 (35 տարեկան) | |
Ծննդավայր | Օկլահոմա սիթի, Օկլահոմա ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,06 մ | |
Քաշ | 113 կգ | |
Դպրոց | Օկլահոմայի քրիստոներական դպրոց (Էդմոնդ, Օկլահոմա) | |
համալսարան | Օկլահոմա (2007–2009) | |
Դրաֆթի տարի | 2009 / ռաունդ` 1 / ընտր.` 1 | |
Դրաֆթ ակումբ | Լոս Անջելես Կլիպերս | |
Կարիերայի պատմություն | ||
Լոս Անջելես Կլիպերս (2009-2018) Դետրոյթ Փիստոնս (2018-2021) Բրուքլին Նեթս (2021-այժմ) | ||
Մրցանակներ | ||
| ||
Ունեցել է հաջող ավագդպրոցյան կարիերա, հանդես գալով Օկլահոմայի Կաթոլիկ դպրոցի հավաքականում, որի մարզիչը հայրն էր՝ Թոմի Գրիֆինը։ Դրանից հետո համալսարանային առաջնությունում ներկայացրել է Օկլահոմայի համալսարանը։
Երկու ուսումնական տարի անց Գրիֆինը հայտարարում է 2009 թվականի NBA դրաֆթում մասնակցելու մասին, որտեղ և նրան ընտրում են «Լոս Անջելես Կլիպերսի» ղեկավարությունը՝ առաջին ռաունդի առաջին համարի ներքո։ Գրիֆինը ոտքի լուրջ վնասվածքի և դրա հետագա ապաքինման պատճառով գրեթե ամբողջովին բաց է թողնում մեկնարկային 2009–10 մրցաշրջանը։ Այնուամենայնիվ, Գրիֆինի մեկնարկը որպես նորեկ տեղի է ունենում հաջորդ մրցաշրջանում, որի ընթացքում ճանաչվում է աստղ, հաղթում է 2011 թվականի «Սլեմ դանկ մրցույթում» (Slam Dunk Contest) և ի վերջո հռչակվում «Տարվա նորեկ» (Rookie of the Year)։
«Sports Illustrated» մարզական հանդեսը Գրիֆինին հռչակել է որպես «Բոլոր ժամանակների 15 լավագույն նորեկներից մեկը»[1]։
Գրիֆինը ծնվել է 1989 թվականի մարտի 16-ին, Օկլահոմա Սիթիում[2][3][4]։ Նրա հայրը եղել է կենտրոնական խաղացող բասկետբոլում[5]։ Բլեյք Գրիֆինը և նրա մեծ եղբայրը՝ Թեյլոր Գրիֆինը առաջին իսկ դասարանից զբաղվել են ինքնակրթությամբ իրենց մայրիկի օգնությամբ, մինչև Թեյլորը դարձավ 10-րդ դասարան, իսկ Գրիֆինը՝ 8-րդ դասարան[6][7][8][9][10]։ Բլեյք Գրիֆինը և Սեմ Բրեդֆորդը եղել են մանկության ընկերներ, ով խաղում էր Ֆիլադելֆիա Իգլսից.[9][11] Բրեդֆորդի հայրիկը ուներ մարզասրահ, որտեղ Բլեյք և Թեյլորը մարզվում էին։ Նախքան որոշելը կենտրոնանալ բասկետբոլում, Գրիֆինը նույնպես խաղում էր բեյսբոլ, որպես առաջին բեյսման և ֆուտբոլ[12]։
2003 թվականին Գրիֆինը հետևեց իր եղբորը և գնաց Օկլահոմա Կաթոլիկների անվան դպրոցում, որտեղ նրանք խաղում էին իրենց հայրիկի թիմից (գլխավոր մարզիչ Թոմի Գրիֆին)։ Նրանք միասին խաղում էին մինչև 2003–04 և 2004–05 ավագ դպրոցի մրցաշրջան՝ հաղթելով երկու բասկետբոլային առաջնություն[6] Իր առաջին տարում Օկլահոմա Կաթոլիկների անվան դպրոցի սաները հիանալի են ավարտել մրցաշրջանը, 29 հաղթանակ և ոչ մի պարտություն ու հաղթել են պատանիների 3A կարգի առաջնությունը, եզրափակչում հաղթելով Րիվերսայդ Իդիանայի դպրոցին՝ 55–50 հաշվով, Սթեյթ Ֆեյր Արենայում[13]։ Երկրորդ տարում սաները կրկին դարձան 3A կարգի առաջնության հաղթողներ պարտության մատնելով Սեքուոյա ավագ դպրոցին՝ 51–34 հաշվով, որտեղ նա վաստակեց 12 Միավոր (բասկետբոլ)[14]։ Թիմը ավարտեց մրցաշրջանը 24–2 հաշվով[15], իսկ Գրիֆինի միջինը 13.6 միավոր էր ամեն խաղին։ Թեյլորը դիմում է Օկլահոմայի համալսարան, և սկսում է խաղալ Օկլահոմա Սունես թիմից։ 2005 թվականի ամարվա ընթացքում Բլեյք Գրիֆին դարձավ ատլետների առաջին ՍԱՄ թիմի անդամ, որտեղ նա խաղում էր Քևին Դյուրանտի և Թայ Լոուսոնի ՍԱՄ թիմի՝ DC Բլու Դեվլսների դեմ[16][17]։
Գրիֆինի պատանեկան մրցաշրջանի ընթացքում Օկլահոմա Կաթոլիկների բասկետբոլային թիմը տեղափոխվում է 3A կարգի առաջնությունից 2A կարգի առաջնություն։ Երբ Գրիֆինը սկսեց իր երրորդ մրցաշրջանը, նա արագ զարգացավ[18] և նրա օգնությամբ Կաթոլիկներըը երեք անգամ անընդմեջ խաղացին ազգային առաջնության եզրափակիչ խաղը։ Նա վաստակեց 22 միավոր, կատարեց 9 անդրադարձ և 6 բլոք եզրափակիչ խաղին, որտեղ իրենք հաղթեցին Վաշինգտոնի Ավագ դպրոցին 57–40 հաշվով[19]։ Գրիֆինը անվանվեց ազգային մրցաշարի MVP[20], և իրենք վերջացրեցին առաջնությունը 27–1 հաշվով, և Գրիֆինի միջինը 21.7 միավոր, 12.5 անդրադարձ, and 4.9 փոխանցում։ Նրա ջանքերի արդյունքում իրեն անվանեցին «Oklahoman» Տարվա խաղացող[21]։ Գրիֆինի խաղը Օկլահոմայի նոր բասկետբոլի գլխավոր մարզչի՝ Ջեֆ Քեյփելիի, ուշադրության առաջ էր, որի մասին նա առաջին անգամ լսել էր Գրիֆինի եղբոր Թեյլորի կողմից։ Այդ գարնանը Քեյփելը տեսավ նրա խաղը և շատ տպավորվեց։ Քեյթլին դուր եկավ այն փաստը, որ Գրիֆինը դեռ ճանաչված չէր իր մրցակիցների մեջ, և նա ինքն էր, որը հարկավոր էր, որպեսզի վերսկսել «Օկլահոմայի տղամարդկանց բասկետբոլ» ծրագիրը։ Գրիֆինը կանգնած էր ընտրության առաջ հետևայլ թիմերի միջև Դյուք, Կանզաս, Հյուսիսային Կարոլինա և Տեխաս, բայց նրա եղբայրը իրեն վաճառում է Օկլահոմայի հավաքականին, երբ նա մտածում էր Սունրս տեղափողվելու մասին և հնարավորություն ևս մեկ անգամ խաղալ իր նահանգի կողմից[22]։
Գրիֆինը մինչև ավագ մրցաշրջանը սկսելը հավատարիմ էր Օկլահոմային[22] Նրա միջինը բարձրացավ մինչև 26.8 միավոչ, 15.1 անդրադարձները, 4.9 փոխանցումները և 2.9 բլոքերը ամեն խաղին և իրենց թիմը առաջատարներ 26–3 Հաշվով։ Ընդդեմ Օկլահոմա Սիթի Սաութիսթի Գրիֆինը խաղը վերջացրել է՝ վաստակելով 41 միավոր՝ կատարելով 28 անդրադարձ և 10 փոխանցում[23]։ Կաթոլիկները փլեյ-օֆֆն անցան, քարորդեզրափակչում հաղթեցին Քրեզնթին, իսկ կիսաեղրափակչում հաղթեցին Ֆոյիլին[24]։ 2007 թվականի մարտի 10-ին նա խաղաց ավագ դպրոցի եզրափակիչը ընդդեմ Փոնիի Ավագ դպրոցի։ Գրիֆինը վաստակել է 22 միավոր, կատարել է 9 անդրադարձ, 6 փոխանցում և 2 բլոք։ Կաթոլիկները հաղթել են Փոնիին 81–50 հաշվով և վաստակել իրեց չորրորդ անընդմեջ մրցանակը[6] Նա երկրորդ անվանվեց նահանգի 2A Կարգի առաջնության MVP, իսկ առաջնությունում նրա միջինը 26.6 միավոր էր ամեն խաղին։ Գրիֆինի չորրորդ տարվա ընթացքում Օկլահոմա Քրիտիանները ցուցաբերեցին 106–6 ընդհանուր հաշիվ[25]։
Գրիֆինի ավագ տարևց հետո, նա անվանվեց տարվա լավագույն խաղացող, ինչպես նաև «Oklahoman»: Բացի այդ Գրիֆինը Gatorade Օկլահոմա տարվա լավագույն խաղացող և ընտվել է McDonald's-ի All-America և Ջորդան բրենդ All-America-այի թիմեր[26][27]։ Լուիսվիլում տեղի ունեցող McDonald's All-American խաղին, նա հաղթեց Powerade Սլեմ դանկ մրցաշարը[28]։
Գրիֆինը Օկլահոմայի բարձր վարկանիշ ունեցող նորեկներից մեկն է[4] Նա տարին սկսել է վաստակելով 14.7 միավոր և կատարելով՝ 9.1 անդրադարձ ու Սունեսը մրցաշրջանը ավարտում է 23–12[29]։ Նա զբաղեցնում է իններորդը միավորներով, չորրորդը անդրադարձներով և երրորդը նետման ընգմելու հավանականությամբ Big 12 Կոնֆերեցիայում[4] Կaնզաս Ջեյհոքսի դեմ խաղին Գրիֆինը վնասում է իր ձախ ծունկը[30]։ Երկու ամիս անց վնասում է իր աջ ծունկը[31]։ Այս անգամ պատռվում է նրա աճառը։ Նա բաց է թողնում հաջորդ խաղը, որի ժամանակ իրենք խաղում էին նահանգակիցների դեմ՝ Օկլահոմա Սթեյթ Քովբոյների դեմ[32], բայց մեկ շաբաթ անց իր վնասվածքից նա վերադառնում է մեծ սպորտ։ Նա եղել է առաջին Սունեսների սանը, ով կատարել է նորեկների թիմի կանֆերենցիա, քանի որ Wayman Tisdale 1983-ին կատարել է Big Eight Կոնֆերենցիան[33]։ Նա պետք է լիներ 2008 թվականի NBA դրաֆթի վիճակախաղի ընտրություն, բայց Գրիֆինը որոշեց վերադառնալ քոլեջ ու ավելի ուժեղացնել իր խաղը և նաև օգնել Օկլահոմային հաղթել NCAA առաջնությունը[7]։
Գրիֆինի քոլեջի երկրորդ տարում Սոնեսները սկսում են մրցաշրջանը՝ հաղթելով առաջին 12 խաղերը[34]։ Մրցաշրջանի երրորդ խաղին ընդդեմ Դեվիդսոն Վայլդքեթսի Գրիֆինը վաստակել է 25 միավոր, կատարել է 21 անդրադարձ[35]։ Իր հաջորդ խաղին ընդդեմ Գարդեր Վեբի նա ունեցել է 35 միավոր և 21 անդրադարձ[36]՝ դառնալով Big 12 ի պատմության մեջ առաջին խաղացողը, ով իրար ետևից վաստակել է 20-ից ավելի միավոր և կատարել է 20-ից ավելի անդրադարձ[4] Տեխաս Տեք Ռեդ Ռեյդրսի դեմ խաղին Գրիֆինը սահմանում է իր կարիերայի ռեկորդը վաստակելով 40 միավոր և կատարելով 23 անդրադարձ[29]՝ դառնալով Big 12-ի պատմության մեջ միակ խաղոցողը և երրորդը Օկլահոմայի համալսարանի պատմությանմեջ, ով մեկ խաղի ընթացքում վաստակել է 40-ից ավելի միավոր ևկատարել է 20-ից ավելի անդրադարձ՝ հավասարվելով Wayman Tisdaleին (61 միավոր և 22 անդրադարձ 1983-ին) ու Alvan Adamsին (43 միավոր և 25 անդրադարձ 1975-ին)[37][38]։
Փետրվարի 21-ին, Գրիֆինը ուղեղի ցնցում է ստանում Տեխաս լնհոնսի դեմ խաղին[39]։ Նա արյունոտ քթով նստած անցկացրեց երկրորդ խաղակեսը, երբ Սունեսը պարտվում էր[39] Դա Սունեսների առաջին պարտություններ այդ մրցաշրջանի ընթացքում[40]։ Մեկ շաբաթից բժշկական օգնություն ստանլուց հետո նա վերադառնում է, և Տեխաս Տեքի դեմ խաղին նա վաստակում է 20 և կատարում է 19 անդրադարձ[41]։ Օկլահոման վերջացնում է իր երկրերդ կոնֆերենցիան 13–3 հաշվով, բայց իրենց չարդարեցրեցին Big 12 Մրցաշարում[42]։ NCAA Մրցաշարում Օկլահոման գրավում է երկրորդ հորիզոնականը հարավային շրջանում՝ 27–5 հաշվով[43]։ Երկրորդ ռաունդում Միչիգան Վոլվրինի դեմ խաղին նա վաստակում է 33 միավոր և կատարում 17 անդրադարձ[44], Գրիֆինը դառնում է 2000ականների երկրորդ խաղացողը, ով NCAA մրցաշարի խաղերին վաստակում է ամենաքիչը 30 միավոր և կատարում է ամենաքիչը 15 անդրադարձ[45]։ Սունեսը վերջացնում է՝ հարավային շրջանի եզրափակչում պատվելով Հյուսիսային Կարոլինա Թար Հելսին[46]։
Գրիֆինի միջինը մրցաշրջանի ընթացքում 22.7 միավոր, 14.4 անդրադարձ և 2.3 փոխանցում ամեն խաղին՝ գերազանցելով All-American Առաջին թիմ[47]։ NCAA-ում Գրիֆինը անդրադաձների առաջատարներ։ Գրիֆինը Big 12-ի ռեկորդ սահմանեց 15 անգամ ամենաքիչը վաստակել 20 միավոր և կատարել 15 անդրադարձ[4] Նա նաև սահմանել է դպրոցի և Big 12-ի ռեկորդ մեկ մրցաշրջանի ընթացքում՝ կատարելով ամենաշատ անդրադարձ (504) անդրադարձների միջինը՝ 14.4, double-doubleները (30) իսկ տուգանային նետման քանակը մեկ մրցաշրջանի ընթացքում 324[48][49]։ 30 double-doubleներով մեկ մրցաշրջանի ընթացքում նա դարձավ ամենաարագ ռեկորդ սահմանողներից մեկը NCAAում մինչև այդ Դեվիդ Ռոբինսոն սահմանել է 31 double-double 1986–1987 թվականներին[50]։ Նրա ընդհանուր անդրադարձների քանակը 504 է դա ամենաշատն է NCAA Առարին Դիվիզիոնում մինչ այդ 1978–79 թվականներին Ինդիանա Սթեյթից Լարի Բըրդը կատարել է 505 անդրադարձ և նրա անդրադարձների միջինը 14.4 է դա այդ ժամանակ ամենաբարձրներ մինչև 1996–97 թվականներին Վեյք Ֆորեսթից Թիմ Դանքանը կատարեց միջինում 14.7 անդրադարձ[4][51]։
Իր երկրորդ տարվա ընթացքում նա վաստակեց բոլոր վեց ազգային տարվա խաղացողի մրցանակները։ Նրան ընտրել են միազայն Օսկար Ռորբերսոնի անվան մրցանակի համար 71 բորդի անդամներից Գրիֆինին քվեարկել են 66ը[52][53]։ Գրիֆինը Դետրոյթում ապրիլի 5-ին անվանվեց, որպես Նեյմսմիթի անվան քոլեջի տարվա լավագույն խաղացողի մրցանակ[54]։ Երեք օր անց նա ստացավ Ջոն Վուդենի անվան մրցանակը, որպես քոլեջի լավագույն խաղացող[55]։ Նա եղել Օկլահոմայի դպրոցի պատմության մեջ առաջին խաղացողը, ով ստացել է Նեյմսմիթի, Օսկար Ռոբետսոնի, Ջոն Վուդենի անվան մրցանակները[53][55] Նրան նաև անվանել են տարվա լավագույն խաղացող Big 12ը, Sports Illustratedը, Sporting Newsը և FoxSports.comը[56]։
Քոլեջ | Տարի | GP | GS | MIN | PPG | RPG | APG | SPG | BPG | FG% | FT% | 3P% |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Օկլահոմա | 2007–08 | 33 | 33 | 28.4 | 14.7 | 9.1 | 1.8 | 1.0 | .85 | .568 | .589 | .0 |
Օկլահոմա | 2008–09 | 35 | 35 | 33.3 | 22.7 | 14.4 | 2.3 | 1.1 | 1.2 | .646 | .590 | .375 |
Կարիերա | 68 | 68 | 31.4 | 18.8 | 11.8 | 2.1 | 1.0 | 1.05 | .618 | .589 | .300 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բլեյք Գրիֆին կատեգորիայում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.