From Wikipedia, the free encyclopedia
Բյորն Ստրաուստրուպ (դան․՝ Bjarne Stroustrup, ˈbjɑːnə ˈsdʁʌʊ̯ˀsdʁɔb արտասանություն[14][15] դեկտեմբերի 30, 1950[1], Օրհուս, Դանիա[1]), ծրագրավորող, C++ ծրագրավորման լեզվի ստեղծող։
Բյորն Ստրաուստրուպ դան․՝ Bjarne Stroustrup | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1950[1] (73 տարեկան) Օրհուս, Դանիա[1] |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | Դանիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ճարտարագետ, ծրագրավորող, գրող և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Morgan Stanley?, Բելլի լաբորատորիա, Տեխասի A&M համալսարան, AT&T և Կոլումբիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | ծրագրավորման լեզու, C++[2], ծրագրավորող և ինֆորմատիկա |
Անդամակցություն | Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ, Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[3] |
Ալմա մատեր | Չերչիլ քոլեջ, Քեմբրիջի համալսարան և Օրհուսի համալսարան (1975) |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (1979) |
Տիրապետում է լեզուներին | դանիերեն[2] և անգլերեն[2] |
Գիտական ղեկավար | David Wheeler? |
Եղել է գիտական ղեկավար | Peter Mathias Pirkelbauer?[4] և Damian Dechev?[4] |
Պարգևներ | |
Կայք | stroustrup.com(անգլ.) |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Bjarne Stroustrup Վիքիպահեստում |
Բյորնը ծնվել և մեծացել է Օրհուսում։ Ընդունվել է Օրհուսյան համալսարանի (Դանիա) ինֆորմատիկայի բաժինը։ Այն ավարտելուց հետո (1975) ստացել է մագիստրոսի կոչում։ Այնուհետև 1979 թվականին Քեմբրիջի համալսարանում պաշտպանելով ինֆորմատիկայի թեզը (Ph. D.), աշխատանքի է անցել, որպես Քեմբրիջի համալսարանի համակարգչային լաբորատորիայի բաշխված համակարգերի նախագծող։ Նաև հանդիսանում է Չերչիլի անվան քոլեջի անդամ։
1979 թվականին Ստրասուստրուպը, իր կնոջ և աղջկա հետ միասին, տեղափոխվեց Նյու Ջերսի, որպեսզի աշխատանքի անցնի համակարգչային գիտա-հետազոտական Bell Telephone Laboratories կենտրոնում։ Այդ նույն տարում էլ նա ունեցավ իր որդուն` Նիկոլասին։
Հիմնադրման օրվանից մինչև վերջ (2002 թվականը), երբ տեղի ունեցավ Տեխասի A&M համալսարանի գիտական հետազոտողների միության տարանջատումը, Բյորնը եղել է AT&T Bell Labs ընկերությունում ծրագրավորման խոշոր մասշտաբային (Large-scale Programming Research department) հետազոտությունների բաժնի գլխավոր ղեկավար։
Բյորն Ստրաուստրուպը մշակել է C++ ծրագրավորման լեզուն[16]։
Վերջին ժամանակներում С++-ը դարձել է ամենատարածված օգտագործվող ծրագրավորման լեզուն, որը պարունակում է օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում։ Ստրաուստրուպը դարձել է ծրագրավորման հավելվածների ստեղծման ասպարեզում, որտեղ արդյունավետությունը համարվում է առաջնահերթ սեփականություն, ինչպիսիք են օրինակ սիմուլացիոն, գրաֆիկան, մասնակցային ինտերֆայսը, կիրառական համակարգերը և գիտական հաշվարկման համակարգերը, օբյեկտ կողմնորոշված և ընդհանրացված ծրագրավորման պարադիգմերի առաջնապետ։
Ստրաուստրուպի «Ծրագրավորման լեզու C++» գիրքը համարվում է իր ոլորտի մեջ ամենաշատ ընթերցվող գրքերից մեկը, որը թարգմանվել է 19 լեզուներով։ Հաջորդ «C++ դիզայն և էվոլյուցիա» գիրքը, ընթերցողների առջև բացել է ծրագրավորման լեզվի նոր գաղտնիքներ. նոր գաղափարներ, իդեալներ, խնդիրներ։ Բացի հինգ գրքերից, Ստրաուստրուպը հրատարակել է ավելի քան հարյուր ակադեմիական և այլ հայտնի հոդվածներ։
Բյորնը C++-ի համար ակտիվ մասնակցություն է ունեցել ANSI/ISO ստանդարտի ստեղծման գործում և շարունակել է աշխատել ստանդարտի զարգացման և վերանայման գործում։
1990 թվականին ըստ «Dr. Dobb’s Journal» ամսագրի «С++ ծրագրավորման լեզուն մեկնաբանությամբ տեղեկատու ղեկավարության» («The Annotated C++ Reference Manual») կողմից արժանացել է պարգևի, տեխնիկական փաստաթղթերի ոլորտում ցուցաբերած անկրկնելի վարպետության համար։ Ըստ նույն ամսագրի, 1994 թվականին «C++ դիզայն և էվոլյուցիա» գիրքը ստացել է «Productivity Award» պարգևը, ծրագրավորողներին օգնելու համար կատարելագործել գաղտնի կոդերը[17]։
Բյորն Ստրաուստրուպը 2004 թվականին «С++ լեզվի ստեղծելու» համար ընտրվել է ԱՄՆ-ի Ինժեներների Ազգային Ակադեմիայի անդամ («National Academy of Engineering»): Ինչպես առաջին համակարգչային գիտնական, նա պարգևատրվել է(«William Procter Prize for Scientific Achievement from Sigma Xi») ամերիկական գիտաճհետազոտական համայնքի կողմից 2005 թվականին։ Նա նաև ստացել է IEEE համակարգչային համայնքի կողմից պարգև «օբյեկտ կողմնորոշված տեխնոլոգիանների հավելվածների ստեղծման և մեծ փոփոխություններ կատարելու, բիզնես և արդյունաբերության ոլորտում, աշխատանքների և առևտրայնացման համար»։ Բյորն Ստրաուստրուպը աշխատում է AT&T Bell Laboratories-ում և AT&T-ում։ 1993 թվականին նա պարգևատրվել է Գրեյս Մյուրե Հոփերի անվան մրցանակով «С++ լեզվի ոլորտում իր վաղ աշխատանքների, ամբողջ համակարգչային տեխնիկայի պատմության մեջ ծրագրավորման լեզուների զարգացնելու համար»։ Բացի դրանից, Ստրաուստրուպը համարվում է Տեխասի բժշկության, ինժեներական և գիտական ակադեմիայի անդամ Кроме (անգլ.՝ Texas Academy of Medicine, Engineering, and Science): Բյորն Ստրաուստրուպը «Fortune magazine» ամսագրի կողմից ճանաչվել է «լավագույն տասներկու ամերիկյան երիտասարդ գիտնականերից» մեկը[18]։ ԻՏՄՈ պատվավոր դոկտոր (2013) http://is.ifmo.ru/doctors/stroustrup.pdf։(չաշխատող+հղում)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.