Բնավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Բնավորություն, անհատական կայուն հատկությունների համագումար, որոնցում արտահայտվում են անձի վարքի միջոցներն ու հուզական արձագանքման միջոցները։ Մարդու մոտ բնավորության առկայությունը ենթադրում է կյանքում նրա համար նշանակալից ինչ-որ բանի առկայություն, ինչից կախված են նրա արարքների դրդապատճառները, գործողությունների նպատակները, խնդիրները։ Բնավորության առանձնահատկությունն այն է, որ վերջինս միշտ դրսևորվում է գործունեության մեջ, այլ մարդկանց հետ հարաբերություններում։ Բնավորությունը ձևավորվում է կյանքի ընթացքում, ընդ որում մարդու կենսաձևը, հասարակական պայմանները և կոնկրետ կենսական հանգամանքները կարևոր դեր են խաղում այդ գործընթացում։