Բոբբի Դարին
From Wikipedia, the free encyclopedia
Բոբբի Դարին (անգլ.՝ Bobby Darin, Walden Robert Cassotto մայիսի 14, 1936(1936-05-14)[1][2][3], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 20, 1973(1973-12-20)[1][2][4][…], Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, բազմաթիվ երաժշտական գործիքների տիրապետող երաժիշտ, ֆիլմի և հեռուստատեսության դերասան։ Նա հանդես է եկել բազում երաժշտական ոճերում. ջազ, փոփ, ռոքնռոլ, ֆոլք, սուինգ և քանթրի։ Իր կարիերան սկսել է Քոննի Ֆրանցիսի համար երգեր գրելով և ձայնագրել է իր ամենավաճառված «Splish Splash» 1958 թվականին։ Այն շարունակվեց «Dream Lover» , «Mack the Knife» և «Beyond the Sea» երգերով, որոնք նրան հանրային ճանաչում բերեցին։ 1962 թվականին նա ստացավ Ոսկե Գլոբուս մրցանակ իր առաջին Come September ֆիլմի համար, որում խաղում էր իր կնոջ՝ Սանդրա Դիի հետ։
Բոբբի Դարին | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Walden R. Cassotto |
Ի ծնե անուն | անգլ.՝ Walden Robert Cassotto |
Նաև հայտնի է որպես | Bobby Darin |
Ծնվել է | մայիսի 14, 1936(1936-05-14)[1][2][3] Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1973(1973-12-20)[1][2][4][…] (37 տարեկան) Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ժանրեր | Քանթրի |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, ջազ երաժիշտ, երգերի հեղինակ, կինոդերասան և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | կիթառ, վոկալ, դաշնամուր, հարվածային համակարգ, Շրթնահարմոն և Քսիլոֆոն |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս, Atco Records, Atlantic Records, Brunswick Records և Capitol Records |
Կրթություն | Հանթեր քոլեջ և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց |
Ամուսին | Sandra Dee? |
Պարգևներ | |
Կայք | bobbydarin.com |
Bobby Darin Վիքիպահեստում |
1960-ականներին Դարինը քաղաքականորեն ավելի ակտիվ դարձավ և մասնակցում էր Ռոբերտ Քենեդիու Դեմոկրատական նախագահական հավաքներին։ Նա ներկա էր 1968 թվականի հունիսի 4-ի գիշերը Լոս Անջելեսի Ambassador Hotel-ում, երբ սպանեցին Քենեդուն։ Այդ նույն տարում բացահայտեց, որ իրեն մեծացրել է ոչ թե իր մայրը, այլ իր տատիկը, և այն կինը, որին նա համարում էր իր քույրը իրականում իր մայրն էր։ Այս դեպքերը մեծապես ազդեցին Դարինի վրա և երկարատև միայնության մեջ գցեցին։
Չնայած բարեհաջող վերադարձավ եթեր, Դարինի առողջությունն արդեն վատանում էր, ինչպես որ նա միշտ սպասում էր մանուկ հասակում իր հոդացավային խնդրի պատճառով։ Դարինի իմացությունը իր կարևորության մասին դրդեց օգտագործել իր երաժշտական կարողությունները դեռ երիտասարդ տարիքից։ Նա մահացավ 37 տարեկանում, Լոս Անջելեսում, սրտի վիրահատության ժամանակ։