From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ (Բոբ) Էռլ «Բատերբին» Լավ (անգլ.՝ Robert (Bob) Earl “Butterbean” Love, դեկտեմբերի 8, 1942, Bastrop, Մորհաուս շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։
Բոբ Լավ Bob Love | ||
Բոբ Լավը «Չիկագո Բուլս» ակումբի կազմում | ||
Կարիերան ավարտել է | ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Թեթև հարձակվող | |
Ի ծնե տրված անունը | Ռոբերտ (Բոբ) Էռլ «Բատերբին» Լավ Robert (Bob) Earl “Butterbean” Love | |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 12, 1942 (82 տարեկան) | |
Ծննդավայր | Բասթրոփ, Լուիզիանա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,03 մ | |
Քաշ | 98 կգ | |
համալսարան | Հարավային (1961-1965) | |
Դրաֆթի տարի | 1965 / ռաունդ՝ 4 / ընտր.` 33-րդ | |
Դրաֆթ ակումբ | Ցինցինատի Ռոյալզ | |
Կարիերա սկիզբ | 1965 թվական | |
Կարիերա ավարտ | 1977 թվական | |
Կարիերայի պատմություն | ||
| ||
Մրցանակներ | ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ | ||
|
Խաղացել է թեթև հարձակվողի դիրքում։ Սովորել է Հարավային համալսարանում։ 1965 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ցինցինատի Ռոյալզ» ակումբի կողմից՝ 33-րդ համարի ներքո, սակայն այդ ակումբի կազմում սկսեց հանդես գալ հաջորդ տարվանից։ Հետագայում հանդես է եկել «Թրենթոն Քոլոնիալս», «Միլոուքի Բաքս», «Չիկագո Բուլս», «Նյու Յորք Նեթս» և «Սիեթլ Սուպերսոնիքս» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 11 մրցաշրջան։ Երեք անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1971-1973)։ Երկու անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի երկրորդ հավաքականի մեջ (1971-1972)։ Երեք անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի մեջ (1972, 1974-1975)։ «Բուլս»-ում նրա կողմից անմահացված է 10-րդ համարը[1][2]։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 789 խաղ, որոնցում հավաքել է 13 895 միավոր (17,6 մ/խ), կատարել է 4653 անդրադարձ, 1123 փոխանցում, 232 խլում և 56 բլոկշոտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.