From Wikipedia, the free encyclopedia
Բոինգ 777-ի ավիավթար Դուբայում ավիավթար, որը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 3-ին Դուբայի օդակայանում։ Boeing 777-31H օդանավը, որը պատկանում էր Emirates Airline ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Տիրուվանանտապուրամից դեպի Դուբայ։ Սակայն վայրէջքի ժամանակ օդանավը դուրս է գալիս թռիչքուղուց և վթարի է ենթարկվում։ Օդանավում գտնվում էր 300 մարդ (18 անձնակազմի անդամները և 282 ուղևորներ)։ Բարեբախտաբար բոլոր մարդիկ տարհանվել են օդանավից, այնուհետև օդանավը հրդեհի է բռնկվել։ Օդանավում 24 մարդ վիրավորվել է[1][2]։
Չվերթ 521 Emirates | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար, belly landing? և կրակ |
Թվական | 2016 թվականի օգոստոսի 3 |
Ժամանակ | 08:45 |
Բնութագրում | անհաջող վայջէջք |
Վայր | Դուբայի միջազգային օդանավակայան, Դուբայի Էմիրություն, ԱՄԷ |
Չվերթ | EK521 |
Թռիչքի վայր | Հնդկաստան, Տիրուվանանտապուրամ |
Վերջնական կետ | ԱՄԷ, Դուբայ |
Մասնակիցներ | 300 |
Զոհվածներ | 1 մարդ, 0 մարդ և 0 մարդ |
Վիրավորներ | 13 |
Aviation Safety Network ID | 20160803-0 |
Օդանավ | |
Մոդել | Բոինգ 777 |
Ավիաընկերություն | Emirates Airline |
Կողային համար | A6-EMW |
Արտադրման թվական | 2003 |
Ուղևորներ | 282 |
Անձնակազմ | 18 |
Կենդանի մնացած | 300 (բոլորը) |
Boeing 777-31H օդանավը (գրանցման համար` A6-EMW) արտադրվել է 2003 թվականին (առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի մարտի 7-ին)։ 2003 թվականի մարտի 28-ին ինքնաթիռը հանձնվում է Emirates Airline ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ` Rolls-Royce Trent 892 արտադրության։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է 13620 չվերթ, և օդում է անցկացրել ավելի քան 58169 ժամ[3][4]։
Երկիր | Քանակ |
---|---|
Հնդկաստան | 226 |
Մեծ Բրիտանիա | 24 |
ԱՄԷ | 11 |
ԱՄՆ | 6 |
Սաուդյան Արաբիա | 6 |
Թուրքիա | 5 |
Իռլանդիա | 4 |
Ավստրալիա | 2 |
Բրազիլիա | 2 |
Գերմանիա | 2 |
Մալայզիա | 2 |
Թաիլանդ | 2 |
Խորվաթիա | 1 |
Եգիպտոս | 1 |
Բոսնիա և Հերցեգովինա | 1 |
Լիբանան | 1 |
Ֆիլիպիններ | 1 |
Հարավային Աֆրիկա | 1 |
Շվեյցարիա | 1 |
Թունիս | 1 |
Ընդհանուր | 300 |
Իլ-86-ի ավիավթար Դուբայում
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.