From Wikipedia, the free encyclopedia
Բոլիվիա, պետություն Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում։ Մակերևույթը լեռնային է։ Տարածքը զբաղեցնում են Կենտրոնական Անդերի լեռնաճյուղերը (Արևմտյան Կորդիլիերա, Ռիալ Կորդիլիերա, Կենտրոնական Կորդիլիերա) և դրանց միջև գտնվող Պունա սարահարթը։ Հարթավայրերը գտնվում են հյուսիս-արևելքում և աստիճանաբար իջնում են դեպի Ամազոնի դաշտավայր։
Estado Plurinacional de Bolivia (es), Buliwya Mamallaqta (qu), Wuliwya Suyu (ay), Tetã Volívia (gn) Բոլիվիայի բազմազգային պետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Bolivianos, el hado propicio | ||||
|
||||
Մայրաքաղաք | Սուկրե | |||
Պետական լեզուներ | Իսպաներեն, քեչուա, այմարա, գուարանի[1] | |||
Կառավարում | Հանրապետություն | |||
- | Նախագահ | Էվո Մորալես | ||
Անկախացում Իսպանիայից | ||||
- | Հայտարարված | Օգոստոսի 6 1825 | ||
- | Ճանաչված | Հուլիսի 21 1847 | ||
- | Ջրային (%) | 1.29 | ||
Բնակչություն | ||||
- | 2010 նախահաշիվը | + 10,907,778[2] (84) | ||
- | 2001 մարդահամարը | 8,280,184 | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2009 գնահատում | |||
- | Ընդհանուր | $45 563 000 000[3] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $4,455[3] | ||
ՀՆԱ (անվանական) | 2009 գնահատում | |||
- | Ընդհանուր | $17 627 000 000 | ||
- | Մեկ շնչի հաշվով | $1,723[3] | ||
Ջինի (2002) | 60.1 (high) | |||
ՄՆԶԻ (2007) | + 0.729 (medium) (113) | |||
Արժույթ | Boliviano (BOB) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ-4) | |||
Ազգային դոմեն | .bo | |||
Հեռախոսային կոդ | ++591 |
Կան անագի, նավթի, գազի, պղնձի, ցինկի, կապարի, արծաթի հանքավայրեր։
Կլիման մերձհասարակածային և արևադարձային է, լեռներում՝ խիստ արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Գետերը՝ Բենին, Մամորեն և Գուապորեն, արագահոս են, ջրառատ և միախառնվելով առաջացնում են Մադեյրա գետը (Ամազոնի վտակ)։ Խոշոր լճերն են Պոոպոն և Տիտիկակայի արևելյան մասը։
Բոլիվիայի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են հնդկացիական ցեղեր։ Գրեթե 300 տարի երկիրը Իսպանիայի գաղութն էր՝ Վերին Պերու անունով։ Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում Սիմոն Բոլիվարի զորքերն ազատագրեցին երկիրը (1825 թվականին) և, ի պատիվ նրա, անվանեցին Բոլիվիայի Հանրապետություն։ Բնակչության 60 %-ը հնդկացիներ են՝ կեչուաներ, այմարաներ և այլք։
Տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն է, գլխավորապես՝ անագի, նավթի, ծարիրի, կապարի և ցինկի արդյունահանումը։ Կան սննդի և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։
Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են սուրճը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը, ծխախոտը, կակաոն և այլն։ Զբաղվում են նաև անասնապահությամբ։
Երկրում պահպանվել են հնդկացիների մշակույթի որոշ ավանդույթներ։ Ազգային մշակույթի ամենաբնորոշ երևույթը դիմակահանդեսներն են, որ փետըրվար-մարտ ամիսներին կազմակերպվում են խոշոր քաղաքներում։ Դիմակահանդեսների օրերին խաղացվում են ներկայացումներ (դիաբլադոս), որոնց հիմքում բարու և չարի պայքարն է։
Դեպարտամենտ | Տարածք (կմ²) | Բնակչություն* | Կենտրոն | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Բենի | 213 564 | 362 521 | Տրինիդադ (Բոլիվիա) | ||||
Չուկիսակա | 51 524 | 1 352 000 | Սուկրե | ||||
Կոչաբամբա | 55 631 | 1 455 711 | Կոչաբամբա | ||||
Լա Պաս | 133 985 | 2 350 466 | Լա Պաս | ||||
Օրուրո | 53 588 | 391 870 | Օրուրո | ||||
Պանդո | 63 827 | 52 525 | Կոբիխա | ||||
Պոտոսի | 118 218 | 709 013 | Պոտոսի | ||||
Տարիխա | 37 623 | 391 226 | Տարիխա | ||||
Սանտա Կրուս | 370 621 | 2 029 471 | Սանտա Կրուս դե լա Սյերա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.