From Wikipedia, the free encyclopedia
Բոլշայա ռոսիյսկայա էնցիկլոպեդիա (ռուս.՝ Большая российская энциклопедия - Ռուսական մեծ հանրագիտարան, մինչև 1992 թվականը՝ «Սովետսկայա էնցիկլոպեդիա» [Советская энциклопедия - Խորհրդային հանրագիտարան]), սկզբնապես խորհրդային, հետագայում՝ ռուսական գիտա-տեղեկատու գրականության խոշորագույն հրատարակչություն։
Բոլշայա ռոսիյսկայա էնցիկլոպեդիա | |
---|---|
Տեսակ | հրատարակչություն |
Երկիր | Ռուսաստան |
Հիմնադրված | փետրվարի 13, 1925 |
Գլխադասային գրասենյակ | Մոսկվա, Ռուսաստան |
Կայք | greatbook.ru |
Հիմնադրվել է 1925 թվականին, Մոսկվայում՝ հանրագիտարանների հրատարակման համար[1], 1930 թվականին վերակառուցվել է Պետական՝ բառարանա-հանրագիտական հրատարակչության, 1935 – 1949 թվականներին՝ «Խորհրդային հանրագիտարան» պետական ինստիտուտի, 1949 – 1959 թվականներին՝ «Խորհրդային մեծ հանրագիտարանի» պետական գիտական հրատարակչության, 1959 – 1963 թվականներին՝ «Խորհրդային հանրագիտարան» պետական գիտական հրատարակչության, 1963 թվականից՝ «Խորհրդային հանրագիտարան» հրատարակչության։ Լույս է ընծայել բազմահատոր համապարփակ և ճյուղային միահատոր հանրագիտարաններ, հանրագիտական բառարաններ, գիտության, տեխնիկայի և մշակույթի տարբեր բնագավառների գծով տեղեկատուներ։
Համապարփակ հանրագիտական հրատարակություններն են եղել Սովետական մեծ հանրագիտարանը (3 հրատարակություն), Խորհրդային փոքր հանրագիտարանը (3 հրատարակություն), Հանրագիտական բառարանը (3 հրատարակություն) Խորհրդային մեծ հանրագիտարանի տարեգիրքը (1957 թվականից)։ Ճյուղային հանրագիտական հրատարակություններից են՝ Սովետական պատմական, Փիլիսոփայական, Մանկավարժական, Տնտեսագիտական, Բժշկական մեծ (3 հրատարակություն), Բժշկական փոքր, Գյուղատնտեսական, Անասնաբուժական, Գրականության համառոտ, Թատերական, Երաժշտական և այլ հանրագիտարաններ։
Հետխորհրդային տարիներին գործում է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն[2].։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.