From Wikipedia, the free encyclopedia
Բողազքյոյի արխիվ, Խեթական պետության մայրաքաղաք Հատտուսայի տարածքում (այժմ Բողազքյոյ վայրը Թուրքիայում) գտած տեքստերի հավաքածու։ Պեղումների ժամանակ հնագետները գտել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին վերաբերվող կավե տախտակների վրա կատարած ավելի քան 14 հազար սեպագիր արձանագրություն։ Այս արխիվը հնագույն պետական (թագավորական) արխիվներից է և հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել Խեթական թագավորության և նրա բնակչության մասին։
Բողազքյոյի արխիվը բացահայտվել է 1906 թվականին, երբ Գերմանական արևելյան հասարակությունը Հուգո Վինկլերի գլխավորությամբ հատուկ հնագիտական գիտարշավ է Բողազքյոյ ուղարկել[1]։ Պեղումների մասին նախնական տվյալները Վինկլերը հրապարակել է 1907 թվականին։ Մինչև այդ խեթագիտության տեսանկյունից ամենանշանակալին էր Ամարնա արխիվը, որի սեպագիր արձանագրությունների մեջ հայտնաբերվել է խաթի թագավորների նամակագրությունը[1]։
Հատտուսայի սեպագիր արձանագրությունները կազմված են հետևյալ ութ լեզուներով.
Բողազքյոյի արխիվը հրապարակվում է սկսած 1965 թվականից Studien zu den Bogazkoy-Texten ակադեմիական նախագծի շրջանակներում։ Այն բովանդակում է թագավորական տարեգրություններ, հրամաններ, պայմանագրեր, թագավորների ցանկեր, դիվանագիտական նամակագրություն, ընծայագրեր, օրենսգրքեր, դատական արձանագրություններ, դիցաբանական և կրոնական տեքստեր, աստղագուշակական նախագուշակումներ, շումերա-աքքադա-խեթերեն բառարաններ, աշխատություններ ձիաբուծության մասին և այլն։
Վերծանված տեքստերը հիմնականում վերաբերվում են նոր խեթական ժամանակաշրջանին (մ.թ.ա. 14-13-րդ դարեր), սակայն երբեմն ավելի հին տարբերակներ են հանդիպվում (մ.թ.ա. 17-16-րդ դարեր)։
Բողազքյոյի արխիվի բացահայտումը հայտնաբերված սեպագիր արձանագրությունների այն ժամանակ դեռ անհայտ լեզվի վերծանման համակարգված աշխատանքի սկիզբ է դրել, որը հաջողությամբ ավարտվել է 1915 թվականին Բեդրժիխ Գրոզնիի բացահայտումով, ով ապացուցել է հետագայոսմ խեթերեն կոչված այդ լեզվի հնդեվրոպական բնույթը[1]։
Այս արխիվը լայնածավալ խուռիական գրականության, ինչպես նաև խեթերեի և խուռիների շփման պատմության հետազոտման հիմնական աղբյուրն է հանդիսացել[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.