Բողոքի ցույցեր ՀՀ ԱԺ ցրման պահանջով
Բողոքի զանգվածային ցույց Երևանում / From Wikipedia, the free encyclopedia
Բողոքի ցույցեր ՀՀ ԱԺ ցրման պահանջով, բողոքի զանգվածային ցույցեր Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում[1], որոնք սկիզբ են առել 2018 թվականի հոկտեմբերի 2֊ին Ազգային ժողովի ցրման պահանջով[2]։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով երեկոյան նրա համակիրները հավաքվեցին Մարշալ Բաղրամյան և Կարեն Դեմիրճյան փողոցներում և շրջափակեցին Ազգային ժողովի շենքը[3]։ Վարչապետի կոչից հետո բողոքի ցույցեր սկսեցին նաև Վանաձորում[1] և Գյումրիում[4]։