Բողոքի ցույցեր Տավուշում, բողոքի ցույցեր Հայաստանի Տավուշի մարզում, որը սկսվել է 2024 թվականի ապրիլի 19-ի երեկոյան, երբ նույն օրը տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների 8-րդ նիստը, և որի ժամանակ որոշվել էր Ադրբեջանին փոխանցել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող այն 4 գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում էր անհապաղ իրեն վերադարձնել[1]` առանց իր զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը, Խեյրիմլին և Ղըզըլհաջըլին, ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն[1]։ Փաստացի, այդ գյուղերը 1990-ական թվականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ[1]։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան գնացող միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը[1]։ Այդ գյուղերի հարևանությամբ գտնվող Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բարեկամավան, Կոթի, Դիլիջան, Իջևան և այլ բնակավայրերի բնակիչները փակում են միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնությունն են հայտնում սահմանազատման հետ կապված նոր պայմանավորվածությանը[3]։
Արագ փաստեր Բողոքի ցույցեր Տավուշում, Ամսաթիվ ...
Բողոքի ցույցեր Տավուշում |
---|
|
Ամսաթիվ | ապրիլի 19, 2024 - ընթացիկ |
---|
Վայր | Բաղանիս, Ոսկեպար, Տավուշի մարզ, Հայաստան |
---|
Պատճառ |
- Ադրբեջանը Հայաստանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը[1], առանց իր զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը, Խեյրիմլին և Ղըզըլհաջըլին, ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն[1]։ Փաստացի, այդ գյուղերը 1990-ական թվականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ[1]։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան գնացող միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը[1]։
- Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 19-ին պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների միջև տեղի է ունեցած 8-րդ հանդիպման ժամանակ՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում նախնական համաձայնեցնում են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (Հայաստան) – Բաղանիս Այրում (Ադրբեջան), Ոսկեպար (Հայաստան) – Ներքին Ոսկեպար (Ադրբեջան), Կիրանց (Հայաստան) – Խեյրիմլի (Ադրբեջան) և Բերքաբեր (Հայաստան) – Ղըզըլհաջըլի (Ադրբեջան) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով[2]։
|
---|
Նպատակ |
- Բնակիչների անհամաձայնություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված պայմանավորվածությանը[3][4]։
- Սահմանազատումը և սահմանագծումը պետք է լինի համալիր, փաթեթային՝ որոշակի սահմանված սկզբունքներով՝ Հայաստանի օրենքների և միջազգային պայմանագրերի համաձայն[3]։
|
---|
Մեթոդ | Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները փակում են միջպետական ճանապարհը[3] |
---|
Կարգավիճակ | ընթացիկ |
---|
Հակամարտող կողմեր |
---|
|
Ղեկավարներ |
---|
|
Կորուստներ |
---|
Ձերբակալվածներ | 7 մարդ (ապրիլի 22-ի դրությամբ) |
---|
Փակել