Բոն - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Բոն.

Բոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուշադրություն։Հոդվածը պարունակում է չթարգմանված բաժիններ կամ հատվածներ։Ոչ հայերեն հատված(ներ)ը անհրաժեշտ է թարգմանել կամ հեռացնել, հակառակ դեպքում հոդվածը կամ տվյալ բաժինը ենթակա է ջնջման։
Բնակավայր
Բոն
գերմ.՝ Bonn
Դրոշ Զինանշան

Կոորդինատներ: 50°44′2″ հս․ լ. 7°5′59″ ավ. ե. / 50.73389° հս․. լ. 7.09972° ավ. ե. / 50.73389; 7.09972
Երկիր
 
Գերմանիա
Ներքին բաժանումԲադ Գոդեսբերգ[1], Բոել[1], Բոն[1] և Հարտբըրց[1]
Մակերես141,06 կմ²
ԲԾՄ60±1 մետր
Բնակչություն327 258 մարդ (սեպտեմբերի 30, 2019)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0228
Փոստային ինդեքսներ53111–53229
Ավտոմոբիլային կոդBN
Պաշտոնական կայքbonn.de
##Բոն (Գերմանիա)
Red pog.png

Բոն (գերմ.՝ Bonn), Հռենոս գետի ափին կառուցված քաղաք Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրում (Գերմանիա)։ Բնակչությունը 309869 մարդ է։ Քաղաքը Գերմանիայի նախագահի երկրորդ պաշտոնական նստավայրն է։ Բոնը գտնվում է Հռենոս-Ռուրից հարավ։ Գերմանիայի ամենաընդարձակ մետրոպոլիտեն ունեցող քաղաքն է։

Կառուցվել է 1-ին դարում՝ որպես հռոմեական նստավայր։ Այն Գերմանիայի ամենահին քաղաքներից է։ 1597-1794 թվականներին Բոնը եղել է Քյոլնի ընտրազանգվածի մայրաքաղաքը։ 1949 թվականին Բոնում ընդունեց Գերմանիայի սահմանադրությունը։ 1949-1990 թվականներին Բոնը արևմտյան Գերմանիայի փաստացի մայրաքաղաքն էր։ 1990-1999 թվականներին Բեռլինի պատի փլուզումից հետո Բոնը դարձավ կառավարության նստավայրը։

Բոնում են տեղակայված «Deutsche Post DHL»-ը և «Deutsche Telekom»-ը ։ Այն հայտնի է որպես Միացյալ Ազգերի Կազմակերպության 19 համալսարաններով, ինչպես նաև Բոնի համալսարանով։

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը, ում ծննդավայրն է Բոնը
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը, ում ծննդավայրն է Բոնը

Պատմություն

Քաղաքի պատմությունը թվագրվում է Հռոմեական ժամանակաշրջանին։ Մոտ 11-րդ դարում հռոմեական բանակը հայտնվում է փոքր տարածքում տեղակայվելու, որը համարվում էր քաղաքի պատմական հատվածը։ Ավելի շուտ բանակը վերակազմավորել էր գերմանական ցեղական խմբին՝ Ուբիին (անգլ.՝ Ubii)։ Տարածքի համար հաստատված «Bonna» անունը կարող է կապված լինել տեղում բնակված Էբերունների գերմանական տոհմի անվան հետ։

11-րդ և 13-րդ դարերում՝ Գերմանական կայսրության տարիներին, ստեղծվում է Բոնի ռոմանական արվեստը, և 1597 թվականին Բոնը դարձավ Քյոլնի արքպիսկոպոսի նստավայրը։ Քաղաքը սկսեց ավելի մեծ ազդեցություն թողնել և արագորեն աճել։ Օգյուստ Քլեմենը հանձնարարեց կատարել բարոկկո ոճի շինությունների վերանորոգման աշխատանքներ, որոնք այժմ էլ քաղաքին առանձնահատուկ տեսք են հաղորդում։ Մաքս Ֆրանցը, ով կառավարել է 1784-1794 թվականներին հիմնադրել է Բոնի դպրոցը։ Նաև նա երիտասարդ Լյուդվիգ վան Բեթհովենի հովանավորն էր։

1794 թվականին քաղաքը դարձավ Ֆրանսիական առաջին Կայսրության մասը։ 1815 թվականին Նապոլոնական պատերազմի հետևանքով՝ Բոնը դարձավ Պրուսիայի Թագավորության մասը։ Այն կառավարվում էր Պրուսական Հռենոսի թագավորության կողմից, սակայն մտնում էր Գերմանական Կայսրության կազմում։ Բոն այս ժամանակահատվածում ոչ էական դեր էր կատարում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բոնը շնորհիվ իր ռազմավարական հարմար դիրքի մեծ դեր կատարեց: Այն գտնվում էր Հռենոս գետի մոտ, ինչը բնական խոչընդոտ էր համարվում գերմանական տարածքներ ներթափանցելու համար։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում Բոնը Բրիտանական գաղութ էր, իսկ 1949 թվականին փաստացի դարձավ նոր ձևավորված Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքը։ Սակայն Գերմանիայի կանցլեր Ադենյուրը և այլ առաջատար քաղաքական գործիչներ առաջարկեցին Բեռլինը դարձնել մայրաքաղաք:

Համեմատաբար փոքր չափերի պատճառով Բոնը հաճախ կատակով նշվում է որպես «'Bundeshauptstadt ohne nennenswertes Nachtleben» (Դաշնային մայրաքաղաք առանց արժանի անվան) կամ որպես «'Bundesdorf» (Դաշնային գյուղ)։ Սառը պատերազմից հետո Բոնում է գտնվում Ամերիկայի դեսպանատունը, որն ունի հազարավոր մարդկանցից բաղկացած անձնակազմ։

Գերմանիայի վերամիավորումից (1990 թվական) հետո Բեռլինը կրկին դարձավ Գերմանիայի մայրաքաղաքը։ Սակայն դա չէր նշանակում, որ քաղաքական կառույցները նույնպես պետք է տեղափոխվեն։ Առաջարկվեց դրանք պահպանել Բոնում։

Թեժ բանավեճից հետո Գերմանիայի պառլամենտը՝ Բունդեսթագը 1991 թվականի հունիսի 20-ին տեղափոխվեց Բեռլին։

Մինչ կառավարությունը տեղափոխվում էր Բեռլին, պատգամավորներից շատերը շարունակում էին մնալ Բոնում և գնում Բեռլին միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Չկար ոչ մի պլան այս բաժինները տեղափոխելու համար, ուստի Բոնը ոչ պաշտոնապես կոչվեց Գերմանիայի երկրորդ մայրաքաղաք։ Բոնում մնում էին 8,000 դաշնային բյուրոկրատական կառավարիչներ՝ 18,000-ից։

  • ՄԱԿ-ի կենտրոնը
    ՄԱԿ-ի կենտրոնը
  • Բոնի հին կառույցներից
    Բոնի հին կառույցներից
  • Հին քաղաքի պալատ (տեսարանը՝ շուկայից)
    Հին քաղաքի պալատ (տեսարանը՝ շուկայից)

Հիմնական տեսարժան վայրերը

Բեթհովենի ծննդավայրը տեղակայված է Բոնգասսում՝ շուկայի մոտ։ Շուկայի դիմաց Հին քաղաքի պալատն է՝ կառուցված 1737 թվականին՝ ռոկոկո ոճում։ Այն օգտագործվում է քաղաքի հյուրերի ընդունելության համար։ Այն նաև քաղաքապետի նստավայրն է։ Դրա մոտ է գտնվում «Kurfürstliches Schloss»-ը, որը կառուցաված է որպես թագավորանիստ և այժմ այն Բոնի համալսարանի հիմնական շենքն է։

«Poppelsdorfer Allee»-ը միավորում է «Kurfürstliches Schloss-ը Poppelsdorfer Schloss»-ին, այն ստեղծվել է 18-րդ դարի առաջին կեսին, և նրա հիմքն այժմ բուսաբանակն այգի է։ Այդ առանքը ընդհատվել է «Bonn Hauptbahnhof» երկաթուղային գծի պատճառով։ Շինությունը ապամոնտաժվել է 1883-1884 թվականներին։

Բեթհովենի հուշարձանը կանգնած է Münsterplatz-ում՝ Բոնի աշտարակում, որը Գերմանիայի ամենահին եկեղեցիներից է։

Քաղաքի ամենաբարձր 3 շենքերն են Bonn-Venusberg-ի «WDR» ռադիոկայանը, «Գերմանական ամրոց» կոչվող Փոստ աշտարակը և «Langer Eugen» կառավարության նստավայրը, որն այժմ «UN Campus»-ի նոր նստավայրն է։

Եկեղեցիներ

  • Bonn Minster[3]
  • Doppelkirche Schwarzrheindorf՝ կառուցված 1151 թվականին
  • Old Cemetery Bonn, Գերմանիայի ամենահայտնի վայրերից մեկը[4]
  • Kreuzbergkirche՝ կառուցվել է 1627 թվականին, Ջոն Բալթասար Նյումանի սուրբ աստիճաններն են[5]։

Ժամանակակից կառույցներ

Beethovenhalle
Beethovenhalle
Բեթհովենի դաշնամուրը Բեթովենի տուն-թանգարանում
Բեթհովենի դաշնամուրը Բեթովենի տուն-թանգարանում
  • Beethovenhalle
  • Bundesviertel
    • Post Tower
    • Maritim Bonn
    • Schürmann-Bau
    • Langer Eugen
  • Deutsche Telekom
  • T-Mobile
  • Kameha Grand

Թանգարաններ

  • Museum Mile with
    • Kunst- und Ausstellungshalle der Bundesrepublik Deutschland (Սոլոմոն Գուգոնհեյնի՝ 2006-2008 թվականների հավաքածուի ցուցադրություններ)[6]
    • Kunstmuseum Bonn (Ժամանակակից արվեստի թանգարան) Բոնում[7]
    • Haus der Geschichte (Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության թանգարան)[8]
    • Museum Koenig Այստեղ է տեղի ունեցել խորհրդարանի առաջին հանդիպումը[9]։
  • Beethoven House, (Բեթհովենի տուն-թանգարան)[10]
  • Rheinisches Landesmuseum Bonn (Բոնի տարածաշրջանային թանգարան)[11]
  • Bonn Women's Museum
  • August-Macke-Haus, օգյուստ Մեքին նվիրված թանգարան
  • Arithmeum

Բնություն

  • Arboretum Park Härle
  • Botanischer Garten (Botanical Garden) Այստեղ է վայրէջք կատարել «Տիտան» տիեզերանավը[12]
  • Rheinaue (Bonn), Ազատ այգի՝ Րայնի դաշտում[13]
  • Kottenforst, Հատուկ նշանակության պահպանվող տարածք[14]
  • Rhine promenade and the Alter Zoll (Old Toll Station)
  • Rodderberg հրաբուխ

Կրթություն

Բոնի համալսարանը Գերմանիայի ամենամեծ համալսարաններից է։ Այստեղ է տեղակայված նաև գերմանական «Deutsche Forschungsgemeinschaft» համալսարանի հետազոտական համալսարանը։

Բոնի՝ նախկինում գործած համալսարանները

  • Aloisiuskolleg
  • Amos-Comenius-Gymnasium
  • Bonn International School
  • King Fahd Academy
  • Libysch Schule
  • Independent Bonn International School
  • École de Gaulle - Adenauer
  • Ernst-Kalkuhl-Gymnasium
  • Otto-Kühne-Schule
  • Collegium Josephinum Bonn("CoJoBo")
  • Akademie fuer Internationale Bildung
  • Jugenddorf-Christophorusschule Königswinter (CJD)

Շրջաններ

Բոնի շրջանում ապրում է մոտ 70,000 մարդ։ Այն բաժանված է մի քանի մասի՝

  • Բեդ Գոդեսբերգ
  • Բյուել
  • Բոն
  • Հարթբերգ
  • Բոնի շրջանները
    Բոնի շրջանները
  • «Ստադհաուս» քաղաքային սրահ
    «Ստադհաուս» քաղաքային սրահ
  • Դիմակահանդես Բոնում 2006 թվականին
    Դիմակահանդես Բոնում 2006 թվականին
Բոնի տրանսպորտային ցանցը
Բոնի տրանսպորտային ցանցը

Համայնքներ Բոնում

Հորիզոնական Ազգություն Բնակչություն(2014)
1
8,531
2
7,492
3
5,694
4
3,879
Բոն քաղաքի տեսարանը
Բոն քաղաքի տեսարանը

Ծանոթագրություններ

(անգլ.)

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Բոն
Listen to this article