Բոուիի դանակ
From Wikipedia, the free encyclopedia
Բոուիի դանակ (ռուս.՝ Нож Боуи, անգլ.՝ Bowie knife)[1][2][3], խոշոր դանակ, որի շեղբի վրա առկա է թեքություն, որն ունի գոգավոր աղեղի տեսք (clip-point)[4]: Ընդ որում, շեղբի սայրն ուղղված է քիչ վերև։ Կռնակի թեքությունը շատ հաճախ ունենում է կտրող եզր կամ իրենից ներկայացնում է կեղծ սայր։ Բազմաթիվ Բոուիի դանակներ ունենում են զարգացած խաչարդ։
Դանակի անունով շատ հաճախ անվանում են այն դանակները, որոնք ունեն կռնակի թեքություն։ Այլ կերպ այդ դանակներն անվանում են «քլիփ-փոյնթ»։