Բոուլինգի գնդերով լի օվկիանոսը
From Wikipedia, the free encyclopedia
«Բոուլինգի գնդերով լի օվկիանոսը» (անգլ.՝ The Ocean Full of Bowling Balls), ամերիկացի դասական գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի կողմից 1947 թ. գրված և դեռևս չհրատարակված պատմվածք[1]։
Բոուլինգի գնդերով լի օվկիանոսը անգլ.՝ The Ocean Full of Bowling Balls | |
---|---|
Հեղինակ | Ջերոմ Դեյվիդ Սելինջեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1947 |
Հրատարակման տարեթիվ | հրատարակված չի |
Ստեղծագործության մեջ պատվում է Քենեթ Քոլֆիլդի մահվան մասին, ով ավելի ուշ «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպում դառնում է հերոսներից մեկը՝ Ալին, գլխավոր հերոս Հոլդեն Քոլֆիլդի մահացած փոքր եղբայրը։ Սելինջերը սկզբում ցանկանում էր հրատարակել վեպը և գրելուց մեկ տարի անց՝ 1948 թվականին այն վաճառում է «Woman's Home Companion» հրատարակչությանը։ Սակայն այդ ընկերությունը այն չի տպագրում, և Սելինջերը հետ է վերցնում այն[2]։
Պատմվածքը հասանելի է միայն ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Փրինսթոնի համալսարանի գրադարանում[3], և նրանք ովքեր ցանկանում են ընթերցել պատմվածքը, պետք է ներկայացնեն անձը հաստատող միանգամից երկու փաստաթուղթ (օրինակ անձնագիր և վարորդական իրավունք), իսկ պատմվածքը կարելի է կարդալ բացառապես գրադարանավարի ներկայությամբ և փակ ընթերցասրահում։ Գիրքը չի հրատարակվելու մինչև 2060 թվականի հունվարի 27-ը, այսինքն մինչև հեղինակի մահվան 50-ամյակը լրանալը[4]։
2013 թվականի նոյեմբեր ամսին համացանցում հայտնվեց անօրինական տպագրված պատմվածքի ներածրած (սկան) էջերը, ևս երկու մինչ այդ չհրատարակված «Հոբելյարը» և «Սեռեր» վեպերը[5][6]։