From Wikipedia, the free encyclopedia
Բոսթոնյան տերիեր, շան ցեղատեսակ։ Բուծվել է 19-րդ դարում՝ ԱՄՆ-ում, անգլիական տերիերի և անգլիական բուլդոգի միջտեսակային խաչասերման մեթոդով, որին հաջորդել է այլ ցեղատեսակների հետ խաչասերումը։ 1893 թվականին բոսթոնյան տերիերը ճանաչվել է որպես բուլտերիերի առանձին ցեղատեսակ։ 1979 թվականից այն հանդիսանում է Մասաչուսեթս նահանգի պաշտոնական խորհրդանիշ։
Բոսթոնյան տերիեր | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Բնաշխարհ | ԱՄՆ |
Առանձնահատկություններ | |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Ցեղատեսակի ծագումը տեղի է ունեցել Բոսթոնում։ 1890 թվականին Չարլզ Լիլանդը ստեղծել է ակումբ՝ նոր ցեղատեսակի սիրահարների համար, և ակումբի անդամները համաձայնել և հաստատել են դրա չափանիշները։ Մինչ այժմ չափանիշները ենթարկվել են նվազագույն փոփոխությունների։ Նոր ցեղատեսակը բավական շատ անուններ է ունեցել, այդ թվում՝ «կլորագլուխ բուլդոգ», «ամերիկյան բուլտերեր» և «բոսթոնյան մետիս»։ Ցեղատեսակի ճանաչումը դժվար է եղել, բայց այնուամենայնիվ AKC (Amerikan Kenel Club), այն ճանաչել է 1893 թվականին։
Առաջին անգամ արու բոստոնյան տերերը գրանցվել է Հեկտոր մականունով։ Առաջին ցուցահանդեսը կայացել է 1896 թվականին, հաղթել է Թոփսի անունով շունը։ Ցեղատեցակը արագորեն հայտնի է դարձել, 1920-1963 թվականներին՝ AKC-ի կողմից գրանցված ցեղատեսակների շարքում, առաջին տասնյակում էր։
FCI-ի չափանիշներով, բոստոն տերիերը, տարբերակվում է 3 դասի չափերով[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.