From Wikipedia, the free encyclopedia
Բոսնիացիներ (բոսնյակ, ինքնանվանում՝ բոշնյակներ առավել ճիշտ թարգմանությունը՝ «բոշնիացի», «Բոշնյակ»բոս․՝ bošnjaci, muslimani), հարավսլավոնական ազգ, որը մեծապես բնակվում է Բոսնիա և Հերցեգովինայում։ «Բոսնիացի» տերմինը առավել շատ կիրառվում է այն ժամանակ, երբ երկրորդ պլան է մղվում էթնիկ և կրոնական պատկանելիության հարցը։ Այսինքն բոսնյակը իսլամադավան բոսնիացին է։ Բոսնյակները իսլամացված հարավային սլավոններն են (հիմնականում Բոսնիայի սերբեր և խորվաթներ), որոնց իսլամացումը տեղի է ունեցել դեռևս Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում[26]։
Բոսնիացի մուսուլմաններ Bošnjaci, Muslimani | |||
---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||
մոտ 3 000 000 |
|||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
Բոսնիերեն | |||
Հավատք(ներ) | |||
իսլամ |
1960- 1970- ական թվականներին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության մարդահամարում «բոսնիացի» տերմինի փոխարեն կիրառվել է «մուսուլման սլավոններ» տերմինը։
Բոսնիա և Հերցեգովինայում այսօր բնակվում է մոտ 1,9 միլիոն բոսնյակ։ Բացի Բոսնիայից, բնակվում են նաև Գերմանիայում (283 հզ. մարդ), Սերբիաում (145 հզ. մարդ), ԱՄՆ-ում (112 հզ. մարդ), Թուրքիայում (102 հզ. մարդ), Սլովենիայում (87 հզ. մարդ) և այլն։ Էթնոսի ընդհանուր թիվը կազմում է մոտ 3 միլիոն[27].: Բոսնիայի իսլամադավան բնակչության շրջանում ներկայումս ձևավորվում է «գրական կոնցեպտ»՝ Բոսնիերեն անվամբ։ Այն տարբերվում է սերբախորվաթական լեզուներից տարբերվում է մեծ քանակությամբ օրիենտալիզմներով և տեղական բարբառների քանակով։ Բոսնիերենը տարածված է նաև Սերբիայի մուսուլման սլավոնների շրջանում, ինչպես նաև Կոսովոյում։ Բոսնիացիները հիմնականում խոսում են սերբախորվաթերենի արևելաբոսնիական և արևելահերցեգովինական բարբառներով։ Բոսնիացիների ճնշող մեծամասնությունը սուննի են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.