Բոսնիա և Հերցեգովինայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Բոսնիա և Հերցեգովինայի օբյեկտները թվով 3-ն են, որը կազմում է ընդհանուր թվի 0,3 %-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)։ Բոլոր օբյեկտներն ընդգրկված են մշակութային չափանիշներով։ Բացի դրանից 2017 թվականի դրությամբ ևս 8 օբյեկտ ներկայացված է թեկնածու ցանկում[1]։ Բոսնիա և Հերցեգովինան վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1993 թվականի հուլիսի 12-ին[2]։ Բոսնիա և Հերցեգովինայի առաջին օբյեկտն ընդգրկվել է ցանկում 2005 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 29-րդ նիստում։