Բոսնիա (շրջան)
պատմական շրջան, որ կազմում է ներկայիս Բոսնիա և Հերցեգովինայի մեծ մասը / From Wikipedia, the free encyclopedia
Բոսնիա (բոս․՝ Bosna, սերբ.՝ Босна, խորվ.՝ Bosna), պատմական շրջան, որ կազմում է ներկայիս Բոսնիա և Հերցեգովինայի մեծ մասը։ Գտնվում է Դինարյան բարձրավանդակի վրա, Միջինդանուբյան դաշտավայրից առանձնանում է Սավա (հյուսիսում) և Դրավա (արևելքում) գետերով։
Բոսնիայի տարածքը 41.000 կմ² է, այսինքն` այն կազմում է Բոսնիա և Հերցեգովինայի 80 %-ը։ Մնացած 20 %-ը զբաղեցնում է հարավում գտնվող և դեպի Ադրիատիկ ծով ելք ունեցող Հերցեգովինան։ Բոսնիայի և Հերցեգովինայի միջև պետական սահմանը նշված չէ, բայց պայմանականորեն այն անցնում է Իվան Պլանինեով։
Երկու մարզերն էլ սերտորեն կապված են դեռևս միջնադարից։ Հաճախ Բոսնիա անվանումն օգտագործվում է Բոսնիան և Հերցեգովինան մատնանշելու համար, իսկ Բոսնիա և Հերցեգովինա անվանումը սկսել է գործածվել միայն օսմանյան իշխանության վերջին շրջանում։