From Wikipedia, the free encyclopedia
Բորդո I համալսարան, Ֆրանսիական համալսարան, որը պատկանում է Բորդո ակադեմիային և գտնվում է Բորդոյի քաղաքամերձ Տալանսում։ Հիմնադրվել է 1971 թվականին[1]։ 2010 թվականին համալսարանը զբաղեցրել է 301-400-րդ տեղը աշխարհի համալսարանների ակադեմիակա վարկանիշում[2]։
Բորդո I համալսարան | |
---|---|
Տեսակ | Ֆրանսիայի համալսարան |
Հիմնադրված է | 1971 |
Լուծարված է | ապրիլի 1, 2014 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Talence? |
Université Bordeaux 1 Վիքիպահեստում |
1968 թվականի մայիսյան իրադարձություններից հետո Էդգար Ֆորի հրամանով Բորդոյի համալսարանը, ինչպես նաև շատ ֆրանսիական համալսարաններ, լուծարվել է ավելի փոքր համալսարանների՝ Բորդո I, Բորդո II և Բորդո III։ 1971 թվականին պաշտոնապես բացվեց Բորդո I համալսարանը, որի հիմնական ուղղությունն էր իրավունքը, տնտեսագիտությունը և ճշգրիտ գիտությունները։ 1995 թվականին որոշվեց Բորդո I-ում թողնել միայն ճշգրիտ գիտությունները և տեխնոլոգիաները, իսկ իրավունքի և տնտեսագիտության ֆակուլտետները տեղափոխում են նորաստեղծ Բորդո IV։ 2009 թվականին բացվում է Բորդոյի պոլիտեխնիկական համալսարանը, որը միավորում էր Բորդո քաղաքի 6 ինժեներական դպրոցներ[3][4]։
Համալսարանի կազմի մեջ են մտնում 5 ֆակուլտետ, Բորդո I Տեխնոլոգիական համալսարանական ինստիտուտը, Տիեզերքի մասին գիտությունների Բորդոյի պոլիտենիկական համալսարանն ու Ակվիտանիի դոկտորական դպրոցը։ Համալսարանն ունի նաև երկու օժանդակ բաժիններ՝ բակալավրիատի բաժին, որը համակարգում է աշխատանքը և ուսուցումը բարձրագույն կրթության 1-ին փուլում, և Աժենի համալսարանական գիտական բաժին, որը զբաղվում է նոր տեխնիկական և գիտական դիպլոմների մշակմամբ[5]։
Ֆակուլտետներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.