Բորիս Շաց
հրեա նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Բորիս Շաց (Բորիս Իլյիչ (Զալմեն-Բեր) Շաց, Իսրայելում հայտնի է նաև որպես Բարուխ Շաց և Բորիս Ցեմախ Շաց, անգլ.՝ Boris Schatz, դեկտեմբերի 4, 1866(1866-12-04)[1], Varniai, Լիտվա - մարտի 23, 1932(1932-03-23)[2], Դենվեր, ԱՄՆ[3]), հրեա քանդակագործ, գեղանկարիչ, մշակույթի գործիչ։ Շացը հայտնի է եղել որպես «Իսրայելի արվեստի հայր», հիմնադրել է Երուսաղեմի Բեցալելի դպրոցը։ Շացի մահից հետո նրա արվեստի հավաքածուի մի մասը, այդ թվում հոլանդացի նկարիչ Յոզեֆ Իսրայելսի ստեղծած հայտնի ինքնանկարը, որը Շացին արտիստն անձամբ էր տվել, դարձել են Իսրայելի թանգարանի հավաքածուի առանցքային մաս[4]։ Աշխատել է Բուլղարիայում և Պաղեստինում։
Արագ փաստեր Բորիս Շաց, Ծնվել է ...
Բորիս Շաց | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1866(1866-12-04)[1] |
Ծննդավայր | Varniai, Լիտվա |
Մահացել է | մարտի 23, 1932(1932-03-23)[2] (65 տարեկան) |
Վախճանի վայրը | Դենվեր, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ուսուցիչ | Մարկ Անտոկոլսկի և Ֆեռնան Կորմոն |
Մասնագիտություն | քանդակագործ, համալսարանի դասախոս և նկարիչ |
Աշխատավայր | Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա |
Երեխաներ | Bezalel Schatz?, Zahara Schatz? և Angelika Schatz? |
Boris Schatz Վիքիպահեստում |
Փակել