Բորիս Սմիռնով - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Բորիս Սմիռնով.

Բորիս Սմիռնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բորիս Սմիռնով
ռուս.՝ Борис Александрович Смирно́в
Ծնվել էհոկտեմբերի 13 (26), 1908
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 19, 1982(1982-12-19) (74 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1929)
Քաղաքացիություն
 Ռուսական կայսրություն
և
 ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներԼենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Լենինյան մրցանակ

Բորիս Ալեքսանդրովիչ Սմիռնով (ռուս.՝ Борис Александрович Смирнов, հոկտեմբերի 13 (26), 1908, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 19, 1982(1982-12-19), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1963), Լենինյան մրցանակի դափնեկիր (1959)։


Կենսագրություն

Բորիս Սմիռնովը ծնվել է 1908 թվականի հոկտեմբերի 13 (26)-ին Սանկտ Պետերբուրգում։

1925 թվականին ավարտել է Լենինգրադի 221-րդ աշխատանքային միասնական դպրոցը։ 1925-1929 թվականներին սովորել է Բեմական արվեստների տեխնիկումում (ներկայում՝ Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտ)՝ Վլադիմիր Սոլովյովի արվեստանոցում։

1928 թվականից մինչև 1942 թվականը խաղացել է Երիտասարդ թատրոնի բեմում (1934 թվականից՝ Ս․ Ռադլովի ղեկավարած թատրոն-ստուդիա), 1939-1942 թվականներին՝ Լենինգրադյան Սովետի անվան թատրոնում)։ 1942-1943 թվականներին եղել է Կարմիր բանակի Միջինասիական ռազմական շրջանի Տաշքենդի թատրոնում։

1943-1950 թվականներին եղել է Լենինգրադի կոմեդիայի թատրոնի (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգի Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոն (Սանկտ Պետերբուրգ)) դերասան, որտեղից հեռացել է գլխավոր ռեժիսորի պաշտոնից ազատվելուց հետո։ 1950 թվականին դարձել է Մոսկվայի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի դերասան։ 1955 թվականից աշխատել է ԽՍՀՄ Մ․ Գորկու անվան ՄԳԱԹ-ում։

1958 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։

Բորիս Սմիռնովը մահացել է 1982 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում։ Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը։

Պարգևներ և կոչումներ

Դերեր

Ստեղծել է Լենինի կերպարը հետևյալ ներկայացումներում․

  • 1956 — «Կրեմլյան կուրանտներ», Նիկոլայ Պոգոդին
  • 1958 — «Երրորդը՝ պաթետիկականը», Նիկոլայ Պոգոդին
  • 1965 — «Հուլիսի 6-ը», Միխայիլ Շատրով

Ֆիլմերում․

Դերեր թատրոնում

ՄԳԱԹ

Դերեր ֆիլմերում

  • 1949 – Ստալինգրադի ճակատամարտ (ռուս.՝ Сталинградская битва) – լեյտենանտ Կալեգանով
  • 1949 – Ալեքսանդր Պոպով (ռուս.՝ Александр Попов) – էպիզոդ
  • 1950 – Մեծ ուժ (ռուս.՝ Великая сила) – Գրիգորի Ժուկով, ինստիտուտի կուսկոմի քարտուղար
  • 1952Կոմպոզիտոր Գլինկա (ռուս.՝ Композитор Глинка) – Միխայիլ Գլինկա
  • 1953 – Կերչինսկու հարսանիքը (ռուս.՝ Свадьба Кречинского, ֆիլմ-ներկայացում) — կալվածատեր Վլադիմիր Նելկին
  • 1954 – Աննան վզից կախ (ռուս.՝ Анна на шее)
  • 1954 – Նավի հրամանատար (ռուս.՝ Командир корабля) – Տերենտի Զոլոտով
  • 1955 – Տաղանդներ և երկրպագուներ (ռուս.՝ Таланты и поклонники) – մեկենաս Իվան Վելիկատով
  • 1957 — Բալթիական փառք (ռուս.՝ Балтийская слава) — Լենին
  • 1957 – Կոմունիստ (ռուս.՝ Коммунист) – Լենին
  • 1957Անձամբ ճանաչում եմ (ռուս.՝ Лично известен) – Լենին
  • 1958 – Երեքը դուրս եկան անտառից (ռուս.՝ Трое вышли из леса) – ՊԱՆ քննիչ
  • 1960 — Մեռած հոգիներ (ռուս.՝ Мёртвые души, ֆիլմ-ներկայացում) — հեղինակի խոսք
  • 1960 – Երրորդը՝ պաթետիկականը (((lang-ru|Третья патетическая, ֆիլմ-ներկայացում) — Լենին
  • 1960 – Հարություն (ռուս.՝ Воскресение) – էպիզոդ
  • 1963 – Ապասիոնատ (ռուս.՝ Аппассионата) – Լենին
  • 1963 – Հանուն հեղափոխության (ռուս.՝ Именем революции) – Լենին
  • 1964 – Պատմության րոպեն (ռուս.՝ Минута истории, ֆիլմ-ներկայացում) — Լենին
  • 1965—1967 – Պատերազմ և խաղաղություն (ռուս.՝ Война и мир) – իշխան Վասիլի
  • 1967 – Կրեմլյան կուրանտներ (ռուս.՝ Кремлёвские куранты, ֆիլմ-ներկայացում) — Լենին

Մրցանակներ, պարգևներ

  • Լենինյան մրցանակ (1959 թ.)

Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 459
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Բորիս Սմիռնով
Listen to this article